Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն. հայտնի է` որն է այցի նպատակը

© Aram NersesyanԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Արմեն Սարգսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Նախագահ Արմեն Սարգսյանն այնտեղ նաև երկկողմ հանդիպումներ կունենա:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26), հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ:
Ինչպե՞ս պաշտպանել Հայաստանը կլիմայի փոփոխություններից. մանրամասնում են մասնագետները
«Համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր: Դրան են ուղղված օրակարգային թեմաները՝ օգնել համայնքներին՝ պատրաստ լինել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցություններին, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով պաշտպանել և վերականգնել բնական միջավայրերը և էկոհամակարգերը, արագացնել անցումը մաքուր էներգիայի՝ խթանելով քիչ ծախսատար վերականգնվող աղբյուրների օգտագործումն ու պահեստավորումը, մաքրել օդը` արագացնելով զրոյական արտանետման տրանսպորտային միջոցների օգտագործումն ամբողջ աշխարհում, խրախուսել և բացահայտել ֆինանսական համակարգերի զարգացումն ու կանաչ աշխատատեղերի ստեղծումը»,–ասված է հայտարարության մեջ:
Президент Армен Саркисян посетил 5-й форум Будущая Инвестиционная инициатива в рамках визита в Саудовскую Аравию - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայում համաժողովի է մասնակցել և զրուցել թագաժառանգի հետ
Համաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք:
Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովին շրջանակում կայանալիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա:
Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала