Բայդենը և Էրդողանը քննարկել են Սիրիայի, Աֆղանստանի, Լիբիայի ու Հարավային Կովկասի խնդիրները

© AP Photo / Carolyn KasterՌեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Իտալիայի մայրաքաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ջո Բայդենի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, Աֆղանստանին մարդասիրական օգնությունը, Հարավային Կովկասում դիվանագիտական քայլերը և Լիբիայի ընտրությունները: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
«Առաջնորդները քննարկել են Սիրիայի քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղանցիներին հումանիտար օգնության մատակարարումը, Լիբիայի ընտրությունները, Արևելյան Միջերկրածովյան իրադրությունն ու Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը», - նշված է հայտարարության մեջ:
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Լավրովը Հռոմում ընթրիքի ժամանակ խոսել է Բայդենի հետ
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպումն ընթացել է մամուլի համար փակ ռեժիմով։
Վերջին անգամ Թուրքիայի ու ԱՄՆ-ի ղեկավարները առերես հանդիպել են Բրյուսելում հունիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ առաջիկա բանակցությունների առանցքային թեման կլինի հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մշակման ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала