00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեկտեմբերին հանդես կգանք Հայաստանում. Թինա Կարապետյանը՝ իր ծրագրերի և oլիմպիադայի մասին

© AFP 2024 / MIGUEL MEDINAԹինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը
Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը  - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը
Բաժանորդագրվել
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը Հունգարիայում անցկացված միջազգային մրցաշարում գրավել են առաջին տեղը և ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Թինա Կարապետյանը պատմել է, թե որն է եղել իրենց հաղթահարած ամենամեծ խոչընդոտը։
16 տարի անց Հայաստանը վերջապես կմասնակցի գեղասահքի օլիմպիական խաղերին։ Մեր երկիրը ներկայացնելու է Թինա Կարապետյան - Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Թինան պատմել է իր անցած ճանապարհի մասին և ասել, թե ինչ ակնկալիքներ ունեն օլիմպիական խաղերից ։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը:
-Օլիմպիական խաղերի ուղեգիր ստանալու ձեր երազանքը վերջապես կատարվեց։ Երկար ճանապարհ եք անցել։ Ի՞նչ եք զգում հիմա։
-Ես շատ փոքր հասակից եմ երազել ելույթ ունենալ օլիմպիական խաղերում։ Հիմա երազանքս իրականություն է դարձել։ Հպարտանում եմ ինձնով, հպարտանում եմ մեր կատարած ծանր աշխատանքով, այն զոհողություններով, որոնք օգնեցին հասնել մեր նպատակին։
Արդեն 20 տարի է` սահում եմ և կյանքս սիրելի մարզաձևին եմ նվիրել։ Եթե իմ մտքով ինչ-որ բան է անցնում, ես լիարժեք տրվում եմ այդ գաղափարին, և զարմանալի է տեսնել, թե ինչ անհավանական արդյունքների է դա բերում։
Դեռ փորձում եմ գիտակցել մեր հաղթանակը։ Այնքան շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և մարզիչներին, որոնք աջակցեցին այդ ամբողջ ճանապարհին։ Իհարկե, անչափ շնորհակալ եմ ծնողներիս, առանց որոնց այստեղ չէի հասնի։
© Photo : Figure Skating Federation of Armenia ՀՀ ԳԵՂԱՍԱՀՔԻ ՖԵԴԵՐԱՑԻԱԹինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը
Армянские фигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал завоевали золотую медаль на международном турнире в Будапеште - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը
-Ո՞րն է եղել ամենամեծ խոչընդոտը այդ ճանապարհին։
-Ամենաբարդը 2021 թվականի աշխարհի առաջնությունում մեզ հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունն էր։ Նախորդ մրցաշրջանը կորոնավիրուսի պատճառով բոլորովին այլ էր։
Մեր միակ մրցումը մարտին կայացած 2021 թ․-ի աշխարհի առաջնությունն էր, որն առաջին օլիմպիական որակավորումը դարձավ։ Երևի գիտեք, որ մենք չկարողացանք մասնակցել մրցույթին Սիմոնի Covid-19-ի թեստի սխալ պատասխանի պատճառով: Ռիթմ-պարից մեկ օր առաջ մենք պետք է կրկնակի ՊՇՌ-թեստ հանձնեինք, և մարզման մեկնելուց մի քանի րոպե առաջ, հենց մրցումների օրը, մեզ ասացին, որ Սիմոնի պատասխանը դրական է։
Եվս երեք թեստից հետո պարզ դարձավ, որ սխալ է տեղի ունեցել, և Սիմոնը կորոնավիրուսով չի վարակվել։ Թեստավորման գործընթացը երկար տևեց։ Արդյունքում վերջնական պատասխանը մենք իմացանք միայն այն ժամանակ, երբ միջոցառումն ավարտվել էր։ Ստացվեց, որ Սիմոնը երբեք կորոնավիրուսով չէր վարակվել, բայց մենք այդպես էլ չկարողացանք ելույթ ունենալ։ Շատ դժվար էր տեղի ունեցածի հետ հաշտվելը։ Չէ՞ որ դա օլիմպիադայի որակավորումն անցնելու և հաջորդ մրցաշրջանին պատրաստվելու ընթացքում ավելի քիչ անհանգստանալու մեր հնարավորությունն էր։
Մենք այնքան ջանասիրաբար էինք աշխատում այս մրցմանը («Բուդապեշտ տրոֆիին». խմբ․) լավ պատրաստվելու համար և անհամբեր սպասում էինք հնարավորության՝ աշխարհին ցույց տալու, թե ինչ հիանալի մարզավիճակում ենք, որքան ենք աճել...
Կարծում եմ՝ սա ամենամեծ խոչընդոտն էր, որը մենք հաղթահարեցինք։ Մեզ մի երկու շաբաթ պահանջվեց վերախմբավորվելու համար, և մենք սառույց վերադարձանք՝ ջանասիրաբար պատրաստվելու սեպտեմբերին կայանալիք երկրորդ որակավորման մրցումներին։ Եվ այս անգամ մեզ հաջողվեց անցնել 2022 թ․-ի ձմեռային օլիմպիական խաղերի որակավորումը։
© AFP 2024 / GEOFF ROBINSԹինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը
Тина Карапетян и Симон  Саймон Пру-Сенекаль - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը
-Սպասո՞ւմ էիք, որ կհաղթեք «Բուդապեշտ տրոֆիում» և ոսկե մեդալ կշահեք։
-Շանս, իհարկե, կար, բայց մենք մրցման էինք գնում` նպատակ ունենալով ավելի լավ ելույթ ցուցադրել, քան նախորդ մրցումներին, իսկ արդյունքը պարզապես մեր լարված աշխատանքի արտացոլումը դարձավ։
-Ի՞նչ սպասումներ ունեք օլիմպիական խաղերից։
-Որակավորումն անցնելուց հետո մեր նպատակն այժմ ռիթմիկ պարում 20 լավագույն զույգերի թվում հայտնվելն է, որպեսզի ազատ ծրագիրը ներկայացնելու հնարավորություն ունենանք։ Եվ վերջին, ամենակարևոր նպատակը՝ հայտնվել օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների արդյունքներով 18 լավագույն զույգերի թվում և դառնալ Եվրոպայի 13 լավագույն զույգերից մեկը։
Մեզ հետ Մոնրեալի Սառցե ակադեմիայի մարզիչների մեծ խումբ է պարապում՝ Մարի Ֆրանս Դյուբրեյը, Պատրիս Լոզոնը, Ռոմեն Հագենաուերը, Պասկալ Դենին և ուրիշներ:
-Նորից Հայաստան գալու և հայ հանդիսատեսի առջև ելույթ ունենալու ծրագրեր ունե՞ք։
-Այո, դեկտեմբերին՝ Զագրեբի մրցումներից հետո։ Մենք հաճույքով հանդես կգանք հայ հանդիսատեսի առաջ։ Մեզ համար դա մեծ պատիվ է։
- Այստեղ՝ Հայաստանում, դուք շատ երկրպագուներ ունեք։ Ուզում ենք, որ հաջողության հասնեք ․․․
-Շատ շնորհակալ եմ սիրո և աջակցության համար։ Մեզ համար դա շատ կարևոր է։
© AFP 2024 / TIMOTHY A. CLARYԹինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը
Тина Карапетян и Симон  Саймон Пру-Сенекаль - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը
Լրահոս
0