Հռոմում հանդիպել են Ռեջեփ Էրդողանն ու Ջո Բայդենը. ի՞նչ են քննարկելու նրանք

© REUTERS / MURAT CETINMUHURDAR/PPOՌեջեփ Էրդողան, Ջո բայդեն
Ռեջեփ Էրդողան, Ջո բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Ռեջեփ Էրդողան, Ջո բայդեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Հանդիպմանը, որը փակ է լրատվամիջոցների համար, մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Էրդողանը կրկին խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին
Վերջին անգամ Թուրքիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները դեմ առ դեմ հանդիպել են հունիսին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Սպիտակ տան ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների առանցքային թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մշակման ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала