Ինքնուրույն միանալ ցանկալի աստղադիտակին. հայկական ծրագիրը կօգնի տիեզերքին նորովի նայել

© Sputnik / Asatur YesayantsFreedom Astronomy ստարտափի տաղավարում տեղադրված աստղադիտակ
Freedom Astronomy ստարտափի տաղավարում տեղադրված աստղադիտակ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Freedom Astronomy ստարտափի տաղավարում տեղադրված աստղադիտակ
Բաժանորդագրվեք
Ծրագիրը աստղագիտության սիրահարերին հնարավորություն է տալիս միանալ միմյանց աստղադիտակներին ամբողջ աշխարհում ու երկրի տարբեր կետերից դիտել աստղային երկինքը:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Freedom Astronomy հայկական ստարտափը աստղագիտիտության սիրահարներին կօգնի դիտարկումներ կատարել միմյանց աստղադիտակներից։ Համոզված ենք՝ նման ցանցը օգտակար լինի նաև գիտնականների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախագծի հեղինակ եւ հիմնադիր Սամուլ Այվազյանը։
Գրեթե բոլոր ժամանակակից աստղադիտակները թույլ են տալիս տեսախցիկ միացնել ու համացանցով փոխանցել պատկերը: Տեսախցիկը կարելի է միացնել հենց աստղադիտակի օկուլյարին (որոշ աստղադիտակներ այժմ արտադրվում են հատուկ երկու օկուլյարով՝ մեկը աստղագետի համար, մյուսը՝ տեսախցիկի)։ Հետո ծրագիրը հեռավոր հրամանները փոխանցելու է վերահսկողության բլոկ՝ աստղադիտակը ճիշտ ուղղությամբ պտտելու համար։
© Sputnik / Asatur YesayantsFreedom Astronomy ստարտափի ղեկավար Սամուել Այվազյան
Freedom Astronomy ստարտափի ղեկավար Սամուել Այվազյան - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Freedom Astronomy ստարտափի ղեկավար Սամուել Այվազյան
Նոր ծրագրում սիրողական աստղագետները կտեսնեն՝ ինչպիսի աստղադիտակներ են միացված ու ինչ պարամետրեր ունեն՝ ֆոկուսային հեռավորությունը, ապերտուրան (հավաքող ոսպնյակի կամ հայելիների տրամագիծը) և այլն: Դրանից կախված կլինի վիրտուալ աստղադիտակի վարձակալության արժեքը։
«Հետագայում յուրաքանչյուր աստղադիտակին ուզում ենք նաև կողքից պատկեր ավելացնել, որ տեսնեք` աստղադիտակը շարժվում է հենց այնպես, ինչպես դուք եք այն շրջում», - պարզաբանեց Արտակը:
Նա նշեց, որ նախագծի սկզբունքային տարբերությունն այն է, որ մյուս նմանատիպ ցանցերում կարելի է ստանալ աստղային երկնքի լուսանկարները տվյալ հատվածից, բայց չի կարելի ինքնուրույն միանալ ցանկալի աստղադիտակին ու կառավարել այն:
հողմային էլեկտրասյուներ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Անսարքությունը կանխատեսող հայկական ծրագիրը կիրառում են Դանիայի հողմային էներգետիկայում
Նախագծին աջակցում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Տիգրան Մովսիսյանը: Նրա շնորհիվ է, որ ծրագրում հաշվի են առել ֆոլուսից դուրս պատկերի խեղաթյուրման շտկումը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Գիտնականների հետ միասին ստարտափի ստեղծողը (Սամուել Այվազյան) արդեն մի քանի սեմինար են կազմակերպել աստղալուսանկարչության վերաբերյալ։ Այժմ Սամուելն ու նրա գործընկերները քննարկում են աստղադիտարանի ակադեմիական աստղադիտակների վրա կապի նման համակարգ ստեղծելու հնարավորությունը, օրինակ՝ Շմիդտի 1-մետրանոց կամ 53 սանտիմետրանոց աստղադիտակների վրա։

Կառավարման համակարգը տեղադրվում է Raspberry Pi-ի փոքրաչափ համակարգային բլոկի վրա, սակայն հետագայում ծրագիրն ուզում են այնքան պարզ դարձնել, որ սիրողական աստղագետը կարողանա տեղադրել այն իր Raspberry վրա ու նրան մնա միայն բեռնել ծրագիրը:

Ծրագրի փորձնական տարբերակը (բետա տարբերակը) արդեն պատրաստ է ու այժմ փորձարկվում է: Դրա համար համակարգին միացել են մի քանի սիրողական աստղադիտակներ` միացված Հայաստանից։ Համակարգում ուզում են ներդնել լրացուցիչ գործառույթներ (օրինակ՝ սինխրոնիզացնել այն Google drive-ի հետ), ինչպես նաև օպտիմալացնել տրաֆիկի սպառումը։
Նշենք, որ սիրողական աստղագետները նույնիսկ վերջին տարիներին շարունակում են գիտական հայտնագործություններ անել։ Ռուսալեզու ընթերցողներին առավել հայտնի է Ղրիմի աստղագիտական կայանի ինժեներ Գենադի Բորիսովի օրինակը (նա սպասարկում է ակադեմիական աստղադիտակները, իսկ սեփական դիտարկումներն իրականացնում է գլխավոր աստղադիտարանում, իր հավաքած աստղադիտակների վրա): 2019-ի օգոստոսին Բորիսովը բացահայտել է առաջին հայտնի միջաստղային գիսաստղը, որը կոչվում է 2I/Borisov:
Հայկական ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է ստացել
Այլ օրինակներից կարելի է հիշել իտալացի աստղասիրահար Ջուզեպե Դոնատելոյին, որը 2016 թվականին Անդրոմեդայի համաստեղությունում բացահայտել է Donatello I գալակտիկան, ինչպես նաև արգենտինացի Վիկտոր Բուսոյին, որը նույնպես 2016-ին բացահայտել է SN 2016gkg գերնոր աստղը (հետևել է դրան բռնկման պահին): Մի քանի ուշագրավ հայտնագործություններ են արվել NASA-ի աջակցությամբ, սիրողական աստղագիտության Backyard Worlds ծրագրի շրջանակում։ Օրինակ՝ նրանց օգնությամբ բացահայտվել է երկու շագանակագույն թզուկներից (տիեզերական մարմիններ, որոնք չեն հասել աստղերի զանգվածի ու էներգիայի) կազմված հազվագյուտ համակարգ։
«Ընկնում ենք, բայց չենք ծնկում», կամ պատերազմի օգնության ծրագրերը վերածվում են ստարտափերի
Ստարտափը ներկայացրել է իր մշակումը Երևանում DigiTec ցուցահանդեսում, որը կազմակերպել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE):
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала