Կարեն Տոնականյանը լքեց պայքարը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում. պատճառը վնասվածքն է

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Տոնականյան և Հրայր Շահվերդյան
Կարեն Տոնականյան և Հրայր Շահվերդյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Կարեն Տոնականյան և Հրայր Շահվերդյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ նոկաուտով հաղթել էր Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլին:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը լքեց պայքարը:
60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Տոնականյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Սոֆիանե Օումիհեի հետ և երրորդ ռաունդում ձեռքի վնասվածք ստացավ, ինչի պատճառով հաղթանակը ժամանակից շուտ շնորհվեց ֆրանսիացի բռնցքամարտիկին:
Դավիթ Չալոյանը (կապույտ) աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի մենամարտի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Դավիթ Չալոյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ նոկաուտով հաղթել էր Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլին:
Կարեն Աղամալյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել է 11 բռնցքամարտիկով, որոնցից պայքարը շարունակում են Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), Արման Դարչինյանը (71 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Մալիկ Հասանովին
Հայաստանի 4 ներկայացուցիչներ ավելի վաղ դուրս էին մնացել պայքարից. Սեյրան Եղիկյանը (48 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո (3:0) պարտվել է 1/8 եզրափակիչում: Գուրգեն Մադոյանը (67 կգ) ևս մեկ հաղթանակ տանելուց հետո (5:0) պարտվել է 1/16 եզրափակիչում, Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտվել են մեկնարկային մենամարտերում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала