Լոս Անջելեսի հայությունը շարունակում է կանգնել Արցախի կողքին. Բեգլարյան

© Photo : Artak BeglaryanՊաշտոնական ընդունելություն Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում՝ ի պատիվ Արտակ Բեգլարյանի (31 հոկտեմբերի, 2021թ.). ԱՄՆ
Պաշտոնական ընդունելություն Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում՝ ի պատիվ Արտակ Բեգլարյանի (31 հոկտեմբերի, 2021թ.). ԱՄՆ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Բաժանորդագրվեք
Արտակ Բեգլարյանն արդյունավետ առանձին հանդիպում է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Լոս Անջելեսի հայությունը շարունակում է կանգնել Արցախի կողքին։ Facebook-ի իր էջում նման հայտարարություն է արել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը և նշել, որ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն իր պատվին։
© Artak BeglaryanՊաշտոնական ընդունելություն Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում՝ ի պատիվ Արտակ Բեգլարյանի (31 հոկտեմբերի, 2021թ.). ԱՄՆ
Պաշտոնական ընդունելություն Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում՝ ի պատիվ Արտակ Բեգլարյանի (31 հոկտեմբերի, 2021թ.). ԱՄՆ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Պաշտոնական ընդունելություն Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում՝ ի պատիվ Արտակ Բեգլարյանի (31 հոկտեմբերի, 2021թ.). ԱՄՆ
Ընդունելությանը մասնակցել են հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ:
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Արտակ Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ. քննարկել են Արցախի խնդիրները
«Ուրախ էի բոլոր հայ ու օտար ելույթ ունեցողներից լսել Արցախի կողքին շարունակաբար կանգնելու անհրաժեշտության ու պատրաստակամության մասին: Ես բարձր գնահատեցի Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում»,–նշել է Բեգլարյանը:
Նրա խոսքով`հաճելի ու արդյունավետ առանձին հանդիպում է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ, մտքեր փոխանակել սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ:
Նշենք, որ վերջին օրերին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ–ում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала