Քիմ Քարդաշյանին պապարացիները «բռնացրել» են հայտնի դերասան Փիթ Դևիդսոնի հետ

© AP Photo / Joel RyanՔիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյան  - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Քիմ Քարդաշյան
Բաժանորդագրվեք
Ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստաաստղին պապարացիները նկատել են Կալիֆոռնիայի ատրակցիոնների այգում և պահը բաց չեն թողել։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պապարացիները «բռնացրել» են հայտնի դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնի ընկերակցությամբ։ Նրանք զվարճալի ժամանակ են անցկացրել Կալիֆոռնիայի ատրակցիոնների այգում։
People հրատարակությունը տարածել է կադրեր, որոնցում երևում է` ինչպես են Քիմն ու Փիթը իրար ձեռք բռնել ատրակցիոններից մեկի վրա նստած։
Քիմ Քարդաշյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը. ինչպե՞ս նա շահեց աշխարհի սիրտը
Չնայած համատեղ ժամանցին, պորտալը, վկայակոչելով նրանց հետևորդներին, հայտնում է, որ Դևիդսոնի և Քարդաշյանի միջև սիրավեպ չկա. «նրանք պարզապես ընկերներ են, որոնք սիրում են միասին ժամանակ անցկացնել»։
Մինչդեռ Փիթ Դևիդսոնը հայտնի է նաև որպես Քեյթ Բեքինսեյլի, Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուալիի, Ֆիբի Դինևորի, Կայա Գերբերի և այլ հայտնիների նախկին սիրեցյալ։ Ընդ որում, նրանց սիրավեպերը, որպես կանոն, մեկ ամսից ավելի չեն տևում։
ՀՀ նախագահը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
Հիշեցնենք` Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ յոթ տարվա ամուսնությունից հետո 2020թ․-ի փետրվարին ապահարզանի դիմեց։ Զույգը խաղաղ բաժանվեց, ամուսնական պայմանագրի պայմանները ոչ ոք չվիճարկեց։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала