«Սա է մեր նպատակը». Ավանեսյանը` պատվաստումների և նոր սահմանափակումների մասին

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Պատվաստումների օր Գյումրիում»
«Պատվաստումների օր Գյումրիում»  - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
«Պատվաստումների օր Գյումրիում»
Բաժանորդագրվեք
«Պատվաստումների օր Գյումրիում» միջոցառման աշխատանքներին հետևելու համար Գյումրի էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Պատվաստումների օր Գյումրիում» միջոցառման շրջանակներում պատվաստվելու ցանկություն ունեցող գյումրեցիների թիվը մեծ էր:
Ակցիայի նախաձեռնողը ՀՀ առողջապահության նախարարություն էր։ Միջոցառմանն աջակցել են Հայկական Կարմիր խաչն և «Գյումրի» ԲԿ-ն:
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Պատվաստումների օր Գյումրիում»
Պատվաստումների օր Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
«Պատվաստումների օր Գյումրիում»
Մինչ պատվաստվելը մարդիկ բուժաշխատողների կողմից բուժզննման էին ենթարկվում: «Ստուգում ենք սատուրացիան, չափում ենք ճնշումը, հարցնում ենք առողջական վիճակը, նոր պատվաստում ենք՝ իր նախընտրած պատվաստանյութով: Ուրախալի է այս հոսքը »,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու «Սբ. Նարեկացի» պոլիկլինիկայի մանկական բաժնի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։
Նրա խոսքով` գյումրեցիները հիմնականում նախընտրում են «Սինոֆարմ» պատվաստանյութը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Պատվաստումների օր Գյումրիում»
Պատվաստումների օր Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
«Պատվաստումների օր Գյումրիում»
82-ամյա Ֆերդինանտ Մսրյանը եկել էր պատվաստվելու, մենակ չէր՝ աղջիկը, թոռն ու փեսան ևս այստեղ էին:
«Մեկ տարի առաջ կորոնավիրուս տարել եմ, հիմա չեմ ուզում էլի հիվանդանալ, եկել եմ պատվաստվել, ուզում եմ չինականովը պատվաստվել, ու ոչ միայն ես` ամբողջ ընտանիքով դրա համար ենք եկել»,- ասաց նա:
© Sputnik / Armenuhi MkhoyanՖերդինանտ Մսրյանը եկել էր պատվաստվելու
Պատվաստումների օր Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Ֆերդինանտ Մսրյանը եկել էր պատվաստվելու
Աշխատանքներին հետևելու համար Գյումրիում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իրենց կողմից իրականացվող նախաձեռնությունից նախարարը գոհ էր:
«Այսօրվա գնահատականը դրսում սպասող քաղաքացիներն են: Մարդիկ ուզում են գալ ու օր առաջ պատվաստվել, ու սա է մեր նպատակը, որպեսզի պաշտպանենք նրանց ու հարազատներին: Խոր ցավ ենք ապրում, երբ չի հաջողվում մարդկանց կյանքը փրկել, այն դեպքում, երբ ունենք կանխարգելիչ միջոցներ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը՝ խորհուրդ տալով չհապաղել ու պատվաստվել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Պատվաստումների օր Գյումրիում»
Պատվաստումների օր Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
«Պատվաստումների օր Գյումրիում»
Անդրադառնալով նոյեմբերի 1-ից հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պարտադիր որոշմանը` նախարարը տեղեկացրեց, որ հնարավոր են այլ սահմանափակումներ ևս:
«Մենք ստիպված ենք սահմանափակումների ռեժիմը խստացնել, քանի որ տեսնում եք` ինչ վիճակ է՝ հիվանդանոցային ֆոնդը սպառված է, բուժաշխատողները ծայրահեղ ռեժիմով աշխատում են»,- նշեց նախարարը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Պատվաստումների օր Գյումրիում»
Պատվաստումների օր Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
«Պատվաստումների օր Գյումրիում»
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակ դնելը պարտադիր է նաև բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում:
© Sputnik / Armenuhi MkhoyanԱշխատանքներին հետևելու համար Գյումրիում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Պատվաստումների օր Գյումրիում
 - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Աշխատանքներին հետևելու համար Գյումրիում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Չնայած սրան, վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր 20 հազարից ավելի պատվաստում է արվել:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала