Անհրաժեշտ են հրատապ քայլեր․ ՀՀ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին

© Photo : official site of the President of RAԱնգելա Մերկելն ու Արմեն Սարգսյանը
Անգելա Մերկելն ու Արմեն Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Բաժանորդագրվեք
Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը նախատեսվում է նոյեմբերի 2-ին:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. այաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին Գլազգոյում մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) բացման արարողությանը, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը զրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Կատարի էմիրի, Հնդկաստանի, Կանադայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրալիայի վարչապետների, Արգենտինայի, Լիբանանի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ղրղզստանի, Եվրոպական խորհրդի նախագահների հետ:
© Photo : official site of the President of RAԷմանուել Մակրոնն ու Արմեն Սարգսյանը
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Էմանուել Մակրոնն ու Արմեն Սարգսյանը
Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն է, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարևոր միջոցառումը 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո:
Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը բացել և մասնակիցներին ողջունել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա մասնավորապես ասել է. «Եթե այսօր կլիմայական փոփոխությունների դեմ լրջորեն գործի չանցնենք, մեր երեխաների համար վաղն արդեն շատ ուշ կլինի որևէ բան փոխել․․․ Նրանք կիմանան, որ Գլազգոն այն պատմական շրջադարձային կետ էր, որտեղ պատմությունը չկարողացավ շրջադարձ կատարել»:
© Photo : official site of the President of RAՆախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր ելույթում մասնավորապես նշել է. «Մեր կախվածությունը հանածո վառելիքից մարդկությանը մղում է դեպի եզրագիծ: Մենք սուր երկընտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ մենք կանգնեցնում ենք այն, կամ այն կկանգնեցնի մեզ: Ժամանակն է ասել՝ բավական է»:
Ուելսի արքայազն Չալզի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, թե որքան ավերիչ կարող են լինել անդրսահմանային ճգնաժամերը․ «Մենք պետք է հրատապ կրճատենք արտանետումները և միջոցներ ձեռնարկենք՝ մթնոլորտում արդեն իսկ առկա ածխածնի դեմ պայքարելու համար»:
© Photo : official site of the President of RAՆախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո
Մյուս ելույթ ունեցողները նույնպես շեշտել են կլիմայի փոփոխությանը դիմագրավելու համար հրատապ քայլերի անհրաժեշտությունը։
Գլազգոյում համաշխարհային առաջնորդները ներկայացրել են ներքին և միջազգային մակարդակում իրենց երկրների կողմից նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ արտանետումների նվազեցման ծրագրերը, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով բնական միջավայրերը և էկոհամակարգերը պաշտպանելու և վերականգնելու ուղղությամբ քայլերը։
Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը նախատեսվում է նոյեմբերի 2-ին:
© Photo : official site of the President of RAՆախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի 2021): Գլազգո
ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 2021 թվականի համաժողովը, որը հայտնի է նաև COP26 կամ Գլազգոյի համաժողով անուններով, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովն է, որին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք վավերացրել են ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի մայիսին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала