https://arm.sputniknews.ru/20211101/arcakhum-gtnvvogh-khaghaghapahnery-hasceakan-ognutjun-en-hascrel-teghahanvatsnerin-34869839.html
Արցախում գտնվող խաղաղապահները հասցեական օգնություն են հասցրել տեղահանվածներին
Արցախում գտնվող խաղաղապահները հասցեական օգնություն են հասցրել տեղահանվածներին
Sputnik Արմենիա
2020թ. նոյեմբերից մինչ այժմ ավելի քան 6700 կարիքավորներ հումանիտար և բժշկական օգնություն են ստացել ռուս խաղաղապահներից։ 01.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-01T11:16+0400
2021-11-01T11:16+0400
2021-11-01T11:16+0400
արցախ
տեսանյութեր
օգնություն
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/01/34868816_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a5c3e21fbaec4bd3c476990f87365914.jpg
Ռուս խաղաղապահները հասցեական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտում վերաբնակեցվածներին ու բազմազավակ ընտանիքներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:«Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական օգնություն են հասցրել 11 ընտանիքի, որոնց թվում նաև բազմազավակ ընտանիքներ ու սահմանափակ հնարավորություններով երեխաներ ունեցող ընտանիքներ կան», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:Օգնությունը տրամադրել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։2020 թվականի նոյեմբերից մինչ օրս խաղաղապահները օգնություն են հասցրել ավելի քան 6700 բնակչի։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20211030/rus-khaghaghapahnern-arcakhum-kapi-varzhanq-en-anckacrel-34834146.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Հասցեական օգնություն Արցախում վերաբնակեցվածներին
Sputnik Արմենիա
Հասցեական օգնություն Արցախում վերաբնակեցվածներին
2021-11-01T11:16+0400
true
PT1M52S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/01/34868816_393:0:1833:1080_1920x0_80_0_0_d27da6eb137256aa5e42b8ebca357f54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, տեսանյութեր, օգնություն, խաղաղապահներն արցախում
արցախ, տեսանյութեր, օգնություն, խաղաղապահներն արցախում
Արցախում գտնվող խաղաղապահները հասցեական օգնություն են հասցրել տեղահանվածներին
2020թ. նոյեմբերից մինչ այժմ ավելի քան 6700 կարիքավորներ հումանիտար և բժշկական օգնություն են ստացել ռուս խաղաղապահներից։
Ռուս խաղաղապահները հասցեական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտում վերաբնակեցվածներին ու բազմազավակ ընտանիքներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական օգնություն են հասցրել 11 ընտանիքի, որոնց թվում նաև բազմազավակ ընտանիքներ ու սահմանափակ հնարավորություններով երեխաներ ունեցող ընտանիքներ կան», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Օգնությունը տրամադրել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։
30 հոկտեմբերի 2021, 14:50
2020 թվականի նոյեմբերից մինչ օրս խաղաղապահները օգնություն են հասցրել ավելի քան 6700 բնակչի։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: