00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու նորընտիր քաղաքապետը ընդդիմությանը «կստիպի» համատեղ գործել

© Sputnik / Armenuhi MkhoyanՎարդգես Սամսոնյան
Վարդգես Սամսոնյան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Վարդգես Սամսոնյան
Բաժանորդագրվել
Վարդգես Սամսոնյանն առաջին շնորհավորանքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Գյումրու նորընտիր քաղաքապետ, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը վստահեցնում է, որ աշխատելու է ի շահ Գյումրու, իսկ ընդդիմադիր ուժերին «ստիպելու» է համատեղ գործել: Նա այդ մասին ասաց ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բաց քվեարկության արդյունքում Գյումրու ավագանին համայնքի ղեկավար ընտրեց Վարդգես Սամսոնյանին։ Ավագանու 33 անդամներից 24–ը կողմ քվեարկեցին, 8-ը` դեմ: Սամսոնյանի թեկնածությանը դեմ էին ՀՀԿ, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները։ «Բալասանյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր էին ստորագրել, ըստ որի՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու էր «Բալասանյան» դաշինքի թեկնածուն։
Անդրադառնալով ավագանու ընդդիմադիր թևի հետ հետագա աշխատանքին` նորընտիր քաղաքապետը հույս հայտնեց, որ տեսնելով իր թիմի կատարած աշխատանքը` ընդդիմադիր ուժերը հետագայում կփոխեն իրենց վերաբերմունքը:
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարդգես Սամսոնյան
Мэр Гюмри Вардгес Самсонян - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Վարդգես Սամսոնյան
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք վերհանել քաղաքի խնդիրները և բոլոր կարող ուժերի հետ լուծել դրանք։ Դա մեր քաղաքի շահերից է բխում»,– ասաց Սամսոնյանը:
Ինչ վերաբերում է ՔՊ–ի հետ հուշագրի ստորագրման անհրաժեշտությանը, «Բալասանյան դաշինք» կուսակցության առաջնորդը նշեց, որ ՔՊ-ի ձայների բացարձակ մեծամասնությունը ստանալով` ավելի արագ կկարողանան լուծել Գյումրու խնդիրները:
«Իսկ եթե միասին չէինք լինելու, խնդիրներ էին առաջ գալու՝ այլ-այլ հարցերից ելնելով»,– ավելացրեց նա:
ՔՊ-ի հետ հուշագիր ստորագրելու անհրաժեշտությունը, ըստ քաղաքապետի, պարզ է դարձել միայն ընտրությունների ելքից հետո: Սամսոնյանը լրագրողներին հիշեցրեց, որ ըստ հուշագրի` քաղաքապետի 2 տեղակալները կլինեն ՔՊ կուսակցությունից, իսկ կադրային մյուս հարցերը դեռ քննարկման փուլում են:
Սամսոնյանն առաջին շնորհավորանքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից է ստացել, որը նորընտիր քաղաքապետին «հորդորել» է շարունակել իր կիսատ թողածը և Գյումրին բոլորի երազած քաղաքը դարձնել:
Ավագանու նիստից հետո քաղաքապետի ու նրա կողմնակիցների առաջին այցը եղավ Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցի:
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինքը՝ 9637 քվե (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 քվե (29,56 %), «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793 քվե (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 քվե (5,65%), Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 քվե (5,06%):
Որ ուժը քանի մանդատ ստացավ․ ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։
Հենց այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը հուշագիր էին ստորագրել։
Լրահոս
0