Գրականությունը հոբբի է ու ինքնադրսևորման ձև, ոչ թե փող աշխատելու միջոց. ռուսալեզու գրողներ

© Sputnik / Aram NersesyanԼիանա Շահվերդյան
Լիանա Շահվերդյան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Բաժանորդագրվեք
Խոսակցությունն ընթերցողների լսարանի մասին էր. նրա հետաքրքրություններն ու հարցումները, թե այսօր Հայաստանում ով է կարդում ռուսերեն և որքանով է իրատեսական մերձավոր արտասահմանի ռուսալեզու գրողի համար լուրջ տպաքանակով տպագրվել Ռուսաստանում:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի -Sputnik. Երբեմն չգիտես ինչի վրա հիմնված խոսակցությունները Հայաստանում «աճող ռուսատյացության» մասին կոտրվում են շատ հակափաստարկներով և, մասնավորապես, Հայաստանում ռուսախոս հեղինակների գրքերի հրատարակման փաստով։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությամբ սկսեց խոսակցությունը լրագրող, արձակագիր Աշոտ Գազազյանը։
© Sputnik / Aram NersesyanԱշոտ Գազազյան
Ашот Газазян во время Круглого стола в мультимедийном пресс-центре Sputnik (1 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Աշոտ Գազազյան
Ըստ էության` հեղինակի ռուսախոսությամբ պայմանավորված խնդիրներ Հայաստանում չկան` Գազազյանի հետ համաձայնում են խոսակցության մյուս մասնակիցները՝ վաստակաշատ Յուրի Սիմոնյանը, որը հայտնի է իր հրաշալի պատմություններով, և գրող Լիանա Շահվերդյանը։
Եվ այսպես` երեք մարդիկ, որոնք սիրում և կարողանում են ստեղծագործել, համակարծիք են այն հարցում, որ խնդիրներն ամենևին էլ ընթերցողների պակասն ու իրենց ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության պակասը չէ, խնդիրներն ավելի շուտ տեխնիկական են՝ Հայաստանում հրատարակվող գրքերի փոքր (հարկադրաբար) տպաքանակը և հսկայական, հաճախ անհաղթահարելի, անչափ մեծ ռուսական շուկա դուրս գալու հետ կապված դժվարությունները։

«500 օրինակ տպաքանակը, որը միանգամայն նորմալ է Հայաստանի համար, սպառվում է հիմնականում որպես նվեր,– ասում է Գազազյանը,– ու եթե հաջողվում է մոտ 150 գիրք վաճառել, դա կարելի է հաջողություն համարել: Այնպես որ, գրականությամբ ներկա պայմաններում փող չես աշխատի» ։

Լիանա Շահվերդյանի ստեղծագործությունները հրապարակվել են հեղինակավոր «Դրուժբա նարոդով» ու «Նևա» ամսագրերում ԱՄՆ-ում նրա հրապարակումներից հետո։ Աշոտ Գազազյանի գործերը նույնպես շատ են տպագրվել ամերիկյան գրական ամսագրերում. այնտեղ՝ Ամերիկայում, ռուսալեզու գրականության ընթերցողների լայն շրջանակ կա։
Լիանա Շահվերդյանն ասում է՝ հասկանալի է, որ տնտեսությունն ու բանակի վերականգնումը, հատկապես պատերազմից հետո, առաջնահերթություն են Հայաստանի համար։ Բայց գրականությունը, ինչպես և մշակույթն ընդհանրապես, չպետք է մոռացության մատնվի։
Посетители книжного магазина - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2020
Ուկրաինայի գրողների միությունը չի հրատարակի հայ և ռուս հեղինակների գործերը․ ո՞րն է պատճառը
Հույս կա, որ հերթը դրան էլ կհասնի։ Միակ ռուսալեզու գրական հանդեսը՝ «Լիտերատուրնայա Արմենիան», հազիվ է գոյատևում և փակման եզրին է, այնինչ այն պահելու համար աստղաբաշխական միջոցներ պետք չեն։
Բայց գրողները չեն բողոքում, նրանք (համենայն դեպս այսօր ելույթ ունեցողները) գրողի աշխատանքը համարում են ոչ թե եկամտի աղբյւոր, այլ միայն հոբբի ու ինքնադրսևորման միջոց։ Հայկական շուկան օբյեկտիվորեն շատ փոքր է, բայց այնտեղ էլ կարելի է հաջողության հասնել։
© Sputnik / Aram NersesyanԼիանա Շահվերդյանը, Աշոտ Գազազյանը և Յուրի Սիմոնյանը
Лиана Шахвердян, Ашот Газазян и Юрий Симонян во время Круглого стола в мультимедийном пресс-центре Sputnik (1 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Լիանա Շահվերդյանը, Աշոտ Գազազյանը և Յուրի Սիմոնյանը
«Այն գրքերը, որոնք մնացել են նվերներից ու շնորհանդեսներից հետո, խանութներում վաճառվում են դանդաղ, բայց անընդմեջ։ Եվ երբ մտնում ես խանութ, ու քեզ ասում են, որ ևս երեք կամ նույնիսկ հինգ օրինակ բերես՝ հասկանում ես, որ դա է հաջողությունը», - ասում է Աշոտ Գազազյանը։
Փաստացի, էլ ի՞նչ է պետք գրողին ճանաչումից և պահանջվածության զգացումից բացի։ Իսկ այն, որ Հայաստանում տպագրված գրքի մի ամբողջ տպաքանակ (պայմանական 500 հատ) քանակապես հավասար է Մոսկվայում կամ Պետերբուրգում միայն խոշոր գրախանութում ռուս հեղինակի ստեղծագործությունները մեկ անգամ ստանալուն, դրանում ոչ ոք մեղավոր չէ՝ ֆիզիկական ծավալներն են այդպիսին։
Փոխարենը կա ուշադրություն, մեկնաբանություններ ու քննադատություն, ինչը մեծ հաշվով նշանակում է, որ գրողները հասել են իրենց նպատակին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала