Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. մեղադրանքը վերանայվել է

© Sputnik / Asatur YesayantsХачатур Сукиасян во время заседания Парламента (13 сентября 2021). Еревaн
Хачатур Сукиасян во время заседания Парламента (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Բաժանորդագրվեք
Փաստաբանի խոսքով, քննիչը հաստատված է համարել, որ Ռոբերտ Սուքիասյանը բավականին ուշ է գնացել դեպքի վայրն ու շատ ավելի ուշ է միջամտել վիճաբանությանը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։
Նա նաև նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ իր պաշտպանյալին առաջադրված նախնական մեղադրանքը որոշ փոփոխության է ենթարկվել` արարքի դիտավորության մասով։
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից
«Սկզբնական շրջանում մեղադրանքն այնպես էր առաջադրված, որ Ռոբերտ Սուքիասյաննը եղել է նրանց հետ, նրանց հետ միասին գնացել, ի սկզբանե մասնակցել է վիճաբանությանը` Արմեն Ապիյանի կնոջ հետ կապված։ Բայց հետո քննիչը հաստատված է համարել, որ Ռոբերտ Սուքիասյանը բավականին ուշ է գնացել այնտեղ ու շատ ավելի ուշ է միջամտել։ Այսինքն` այստեղ դիտավորության հարցն է փոխվել»,– ասաց Միքայելյանը։

Փաստաբանը հայտնեց նաև, որ Ռոբերտ Սուքիասյանն արձակվել է կալանքից։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է գրավով` 50 մլն դրամի չափով։

Հիշեցնենք` հունիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցի` Մաշտոց–Սարյան հատվածում` ԱԱԾ Երևանի վարչության դիմաց կրակոցներ էին արձակել սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից։
Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ կրակողը եղել էր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը։ Նա իր մոտ եղած հրազենից կրակել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի ոտքին։
Խաչատուր Սուքիասյանի հիմնած ավիաընկերությունը վկայական է ստացել և ազգային օպերատոր դարձել
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ`51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմից՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Հ. Հաբգարյանի միջև: Ընդ որում, վիճաբանության թեման եղել էր Ապիյանի կնոջը վիրավորանք հասցնելը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала