«Պետք է դադարեցնել հաշմանդամության կենսաթոշակների բռնագանձումը». ՄԻՊ-ը օրինակներ է բերել

Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Արման Թաթոյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Թաթոյանն ընդգծել է, որ պետության չհաշվարկված գործողությունների պատճառով թույլ տված թերությունները շտկելու բեռը հաշմանդամություն ունեցող անձի վրա թողնելն անթույլատրելի է:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի- Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում կոչ է արել անհապաղ դադարեցնել հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձումը։
Նա նշել է, որ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող բողոքների քննարկումը ցույց է տալիս, որ շարունակվում են մարդկանց բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պրակտիկան։
Воспитанники специализированного детдома имени Мари Измирлян - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Հաշմանդամություն ունեցող երեխաները զրկվել են վերականգնողական բուժումից. ո՞րն է խնդիրը
«Հարցն այն է, որ բռնագանձում տարածելուց հետո, երբ մարդիկ զանգահարում կամ այլ կերպ դիմում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ վերացնելու համար անօրինական բռնագանձումը, ծառայությունը բռնագանձումը վերացնելու փոխարեն դիմողից պահանջում է հիմնավորել, թե ինչու չէր կարելի բռնագանձում տարածել այդ գումարի վրա: Ավելին, պահանջում են նաև ներկայացնել այդ ամենը հիմնավորող ապացույցներ՝ ասենք, գրավոր դիմումով կամ բանկից տեղեկանք ներկայացնելով»,-գրել է Թաթոյանը:
Նա մեկնաբանել է, որ ծառայությունն ինքը պետք է նախապես ձեռնարկած միջոցներով պարզեր, որ այն գումարը, որի վրա պատրաստվում է տարածել բռնագանձում, վճարված է քաղաքացուն՝ որպես բռնագանձման ոչ ենթակա հաշմանդամության կենսաթոշակ կամ, օրինակ, նպաստ: Անգամ եթե հարցը բանկի հետ է կապված, միևնույն է՝ պետությունը պետք է ներդրած մեխանիզմների հաշվին լուծի այդ հարցը:

«Այլ կերպ ասած, պետության չհաշվարկված գործողությունների պատճառով թույլ տված թերությունները շտկելու բեռը հաշմանդամություն ունեցող անձի վրա թողնելն անթույլատրելի է: Պետությունն ինքը պետք է ահազանգ ստանալուն պես անհապաղ պարզի իրականությունը, այդ թվում՝ եթե սխալ բռնագանձում է տարածել և լուծի առաջացած խնդիրը»,–բացատրել է պաշտպանը:

Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը հայտնել է, որ իր մեկ ամսվա կենսաթոշակից բռնագանձում է կատարվել։ Նա նշել է նաև, որ բնակվում է մարզում, վատառողջ է, անընդհատ բուժում է ստանում հանրապետության տարբեր հաստատություններում, ունի դեղորայքի կարիք։ Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ բանկը սխալմամբ հաշմանդամության կենսաթոշակի գումարը փոխանցել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ որպես այլ եկամուտ: Քաղաքացին ստիպված է եղել գնալ մարզի այլ քաղաք և ներկայանալ բանկի մասնաճյուղ, քանի որ իրենց տարածքում առկա չէ տվյալ բանկի մասնաճյուղ: Նա տեղեկանք է վերցրել բանկից, ներկայացրել այդ տարածքի հարկադիր ծառայություն, այնտեղից էլ ասել են, որ սեղմ ժամկետներում հարցը չի լուծվի, և նա 1 ամսից նոր կարող է ստանալ այդ գումարը:
Մեկ այլ բողոք ներկայացրած անձ հայտնել է, որ հարուցված կատարողական վարույթի պարտապան է, ստանում է հաշմանդամության կենսաթոշակ: Ըստ դիմողի՝ իր հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձվել է գումար: Վերջինս հավելել է նաև, որ բարձրացված խնդրի կապակցությամբ դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, սակայն խնդիրը չի կարգավորվել:
Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ուսանող երեխաների վարձը լրիվ կփոխհատուցվի
Բարձրացված խնդիրը քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Քննարկման արդյունքում հարկադիր կատարողը տեղեկացրել է, որ իրենց մոտ չի երևացել, որ նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար է, այդ իսկ պատճառով գումարը բռնագանձվել է: Ըստ հարկադիր կատարողի՝ ինքը կապ է հաստատել բանկի հետ, որպեսզի նրանք գրություն ուղարկեն ծառայությանը նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար հանդիսանալու վերաբերյալ, և նշված հաշվեհամարը հաշմանդամության հաշվեհամարը հանդիսանալու վերաբերյալ համապատասխան հիմքեր ունենալու դեպքում բռնագանձված գումարը հետ կփոխանցի պարտապանի հաշվեհամարին:
Նշված խնդրի վերաբերյալ բանկի և հարկադիր կատարողի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության արդյունքում հարկադիր կատարողը համապատասխան գրությունը բանկից ստացել է և պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:
Аревик Мелконян - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
ՌԱԴԻՈ
Հաշմանդամություն ունեցողների դժվարությունները սկսում են հենց տնից դուրս գալիս. Մելքոնյան
«Հարկ ենք համարում շեշտել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների հետ հաստատված է համագործակցություն և պաշտպանի աշխատակազմի բարձրացրած հարցերն անհատական գործերով ընդհանուր առմամբ ստանում են արագ արձագանք։ Բայց խնդիրն այն է, որ անհատական դեպքերի քննարկումը չի լուծում համակարգային խնդիրները»,–ընդգծել է պաշտպանը։
Նա կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկեն համապատասխան մեխանիզմներ ներդնելու համար, ինչը կերաշխավորի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները և վերջ կդնի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձման անընդունելի պրակտիկային:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала