Ուիլ Սմիթը խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել ֆոտոբանկՈւիլ Սմիթ
Ուիլ Սմիթ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Ուիլ Սմիթ
Բաժանորդագրվեք
Հանրահայտ դերասանը գիտակցել է, որ հոգեկան առողջությունը ևս ուշադրության կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը խոստովանել է, որ մտածել է ինքնասպանություն գործելու մասին։ Նա այդ մասին պատմել է «The Best Shape of My Life» հաղորդման շրջանակում, որի թրեյլերը հրապարակվել է դերասանի YouTube-յան ալիքում։
Հաղորդումը, որի ամբողջական տարբերակը եթերում կլինի հաջորդ երկուշաբթի, Սմիթի խոսքով, մի ճանապարհորդություն է, որի նպատակը 20 շաբաթվա ընթացքում ավելի քան ինը կիլոգրամ նիհարելն է։
Թրեյլերում Սմիթն ասում է, որ նիհարելու ընթացքում պարզել է, թե որոնք են իր կյանքի հիմնական խնդիրները, հասկացել է, որ պետք է ուշադրություն դարձնել հոգեկան վիճակին։
«Իմ կյանքում մեկ անգամ ես մտածել եմ ինքնասպանության մասին»,- խոստովանում է Սմիթը։
Ալեք Բոլդուին - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Այս դեպքը մեկն է տրիլիոնից. Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է ողբերգության մասին
Ավելի վաղ դերասանը GQ ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ ինքն ու կինը` Ջադա Փինկետն ազատ հարաբերություններ ունեն։ Ջադան իր հերթին խոստովանել էր, որ ամուսնության ընթացքում ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ռեփեր Ավգուստ Ալսինի հետ։
Քիմ Քարդաշյանին պապարացիները «բռնացրել» են հայտնի դերասան Փիթ Դևիդսոնի հետ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала