Արմեն Սարգսյանը Գլազգոյում խոսել է Ադրբեջանի կիրառած արգելված զինամթերքի մասին

© Photo : official site of the President of RAՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (2 նոյեմբերի, 2021թ․). Գլազգո
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (2 նոյեմբերի, 2021թ․). Գլազգո - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (2 նոյեմբերի, 2021թ․). Գլազգո
Բաժանորդագրվեք
ՀՀ նախագահը միջազգային հանրությանը հորդորել է ջանքեր գործադրել` կանխելու նմանօրինակ անպատասխանատու և անմարդկային վարքագիծը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակի և Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության մարտահրավերներին՝ Հայաստանը հանձնառու է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ կլիմայի փոփոխության հարցերով համաշխարհային օրակարգում և ի ցույց դնել կլիմայական հարցերում հավակնությունների աճը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ հրահրած պատերազմի ժամանակ կիրառեց միջազգայնորեն արգելված զինամթերք՝ թիրախավորելով ոչ միայն քաղաքացիական անձանց, այլև հսկայական տարածքներով գեղեցիկ անտառներ՝ պատճառ դառնալով զանգվածային անտառային հրդեհների և այդ տարածքում ստեղծելով բնապահպանական աղետ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրել կանխելու նմանօրինակ անպատասխանատու և անմարդկային վարքագիծը»,– նշել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգո է մեկնել նոյեմբերի 1-ին, նրան դիմավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նշենք, որ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովի նպատակն է մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:
ՀՀ նախագահը Գլազգոյում զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի և այլ ղեկավարների հետ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала