Չի կարելի բուժհիմնարկի աշխատանքը խափանել. Շտապօգնության տնօրենը` բողոքի ակցիայի մասին

© Sputnik / Asatur Yesayants«Շտապ օգնության» ծառայության վարորդների բողոքի ակցիան (2 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
«Շտապ օգնության» ծառայության վարորդների բողոքի ակցիան (2 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվեք
Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաստիացնում է, որ շտապօգնության մեքենաների վարորդների բողոքի ակցիայից իրենց աշխատանքը չի տուժում։
«Մեր աշխատանքի վրա դա չի ազդում»,–ասաց նա։
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են իրենց ցածր աշխատավարձից և պահանջում են վերանայել այն։
Թեստավորում - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
1232 նոր դեպք, 60 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
«Աշխատավարձի բարձրացման խնդիրը մենք քննարկել և ներկայացրել ենք, չենք անտեսել, ուղղակի դա ժամանակի հարց է։ Ասել ենք` հնարավորության դեպքում աշխատակազմի աշխատավարձը բարձրանա։ Հիմա պիտի սպասենք որոշմանը, բայց չգիտենք` երբ կլինի»,–ասաց Ստեփանյանը։

Անդրադառնալով վարորդների բողոքին, որ օրական 30-ից ավելի կանչ են սպասարկում և հիմա շատ ծանրաբեռնված են` Թագուհի Ստեփանյանը հիշեցրեց, որ ավելի ծանր օրեր էլ են եղել, և իրենք աշխատանքի ընդունվելուց իմացել են` ինչ ոլորտ է և ինչ ծանրաբեռնվածություն ունի։

«Չեմ ընդունում բուժհիմնարկի աշխատանքը նման ձևով խափանելը»,–ասաց պատասխանատուն։
Նա նշեց, որ բողոքի ակցիա իրականացնող վարորդներն այսօր հերթապահության մեջ չեն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала