ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները նոյեմբերի կեսերին կհանդիպեն Երևանում. Միշուստին

© Sputnik / Александр Астафьев / Անցնել ֆոտոբանկՄիխայիլ Միշուստին
Միխայիլ Միշուստին - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Միխայիլ Միշուստին
Բաժանորդագրվեք
Միշուստինը Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ խոսել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսերին Երևանում։
«Երկկողմ արդյունավետ համագործակցության հետ մեկտեղ Ռուսաստանն ու Ղազախստանը հաջողությամբ մասնակցում են Եվրասիական տնտեսական միությանը ։ Մենք այսօր ձեզ հետ կքննարկենք նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսին Երևանում Ղազախստանի նախագահությամբ», - ասել է Միշուստինը Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպմանը:
Կնպաստի նաև բանակցություններ անցկացնելուն. Մանասերյանը` ԵԱՏՄ–ում ռոումինգի վերացման մասին
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
ԵԱՏՄ–ն փորձում է զսպել շաքարավազի գնաճը. Հայաստանում սպասում են ընդհանուր որոշման
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала