Գնիշիկում 5 մոխրագույն կաքավ են որսացել. ի՞նչ է սպառնում օրենքը խախտողներին

© Photo : Facebook / ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIBԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Վայոց ձորի մարզի որսահանդակներում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Վայոց ձորի մարզի որսահանդակներում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվեք
«Նիվա» ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված հարթափող որսորդական հրացաններ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզում` Գնիշիկում, մոխրագույն 5 կաքավ են որսացել, որոնց որսն արգելված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Զառիթափ գյուղի հարակից տարածքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են լիցքավորված ակոսափող և հարթափող մեկական որսորդական հրացաններ, փամփուշտներ և ձեռքի լուսարձակ։ Գնիշիկ գյուղի հարակից տարածքի որսահանդակում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված ակոսափող, հարթափող որսորդական հրացաններ, նաև որսված մոխրագույն 5 կաքավ, որի որսն արգելված է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հարուցվել են վարչական վարույթներ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Առգրավված իրեղեն ապացույցները հանձնվել են ոստիկանություն։
© Photo : Facebook / ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIBԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի որսահանդակներում բացահայտել են որսի կանոնների խախտման դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի որսահանդակներում բացահայտել են որսի կանոնների խախտման դեպքեր - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի որսահանդակներում բացահայտել են որսի կանոնների խախտման դեպքեր
Նշվում է, որ ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ որսագողությունը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածով, որի համաձայն` «ապօրինի որսը, որը պատճառել է խոշոր վնաս, կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը չորս տարի ժամկետով»:
Полицейский автомобиль на месте дорожно-транспортного происшествия на трассе LT-16 (16 июня 2021). Лори - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Որսագողության դեպք Լոռու մարզում. ոստիկաններն ավելի քան 60 լոր են հայտնաբերել մեքենայում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала