Հայ առաքելական եկեղեցու առաջարկը զարմացրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարին

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. министра экономики Ваган Керобян на очередном заседании правительства (24 июня 2021). Еревaн
И.о. министра экономики Ваган Керобян на очередном заседании правительства (24 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվեք
Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական օրերի ցանկից հանվում է 4 օր, դրանք վերածվում են աշխատանքային օրերի։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարարՎահան Քերոբյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց` իր համար զարմանալի է` ինչու Հայ առաքելական եկեղեցին չի առաջարկում դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը դարձնել աշխատանքային օրեր, քանի որ Նոր տարին եկեղեցական տոն չէ։
Հայ Առաքելական եկեղեցին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների օրենքի փոփոխությունների նախագծի հեղինակներին ու Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։

«Այն կարևոր հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկվեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, արդեն ընդգրկված են։ Դա Սուրբ ծնունդն է, Զատիկը և այլն»,– ասաց Քերոբյանը։

Մերժելով եկեղեցու առաջարկը` նախարարը խոստացավ փոխարենն ուժեղացնել ճնշումը այն գործատուների նկատմամբ, որոնք իրենց աշխատակիցներին չեն տրամադրում օրենքով հասանելիք տարեկան ամբողջ արձակուրդը։
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Քերոբյանն ասել է, թե որքան գումար է Հայաստանը կորցնում ամանորյա երկարատև տոների պատճառով
«Բազմաթիվ մարդիկ ստիպված են լինում աշխատել ոչ աշխատանքային օրերին, որովհետև դրա անհրաժեշտությունն իրենց գործատուն տեսնում է, և իրենք, ըստ էության, օրենք են խախտում։ Բնականաբար, այս հանգստյան օրերը (հունվարի 3-7-ը,– խմբ.) հանելով, մենք անուղղակիորեն ստիպում ենք, որպեսզի գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն արձակուրդային այն օրերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մարդը կարողանա վերականգնել իր ուժերը տարվա ընթացքում»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փոփոխություն էր առաջարկել «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում, որով նախատեսվում է հանգստյան օրեր թողնել միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը, ապա նաև հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը:
Այսպիսով, տոնական օրերի ցանկից հանվում է 4 օր, դրանք վերածվում են աշխատանքային օրերի։
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն». ԱԺ–ում թեժ քննարկում է ամանորյա տոները կրճատելու հարցով
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала