https://arm.sputniknews.ru/20211102/hajastani-shuka-en-mtnum-amerikjan-ynkerutjunner-kbacven-nvor-voraki-benzalcakajanner-34910062.html
Հայաստանի շուկա են մտնում ամերիկյան ընկերություններ. կբացվեն նոր որակի բենզալցակայաններ
Հայաստանի շուկա են մտնում ամերիկյան ընկերություններ. կբացվեն նոր որակի բենզալցակայաններ
Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով 2020թ–ից ի վեր համաշխարհային շուկայում առաջացած ճգնաժամը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների աճին, ինչը, Վահան... 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T14:05+0400
2021-11-02T14:05+0400
2021-11-02T14:12+0400
տնտեսություն
հայաստան
բենզին
գնաճ
գին
կորոնավիրուս
կորոնավիրուսը աշխարհում
բենզալցակայան
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/09/70935070_0:875:1600:1775_1920x0_80_0_0_42e096dbe9ae702bce0e63520b3ade6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանյան վառելիքի շուկա առաջիկայում մուտք կգործեն ամերիկյան ընկերություններ։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով վառելիքի շուկայում բնական մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցող ընկերությունների ու շուկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին` ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։Նա նաև նշեց, որ այս տարբերակը կառավարությանը թույլ է տալիս ենթադրել, որ 2022թ–ին բենզինի մանրածախ գինը Հայաստանում մեծածախ գնից կտարբերվի ոչ թե 15-20 տոկոսով, ինչպես այսօր, այլ 2-3 տոկոսով։Այդուհանդերձ, վառելիքի գների բարձրացման պատճառը միայն ներհայաստանյան իրողությունները չեն։ Կորոնավրուսի համավարակի հետևանքով 2020թ–ից ի վեր համաշխարհային շուկայում առաջացած ճգնաժամը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների աճին, ինչը, Վահան Քերոբյանի դիտարկմամբ, անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում վառելիքի գների հետագա աճին։Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի գներն են ավելացել. ՏՄՊՊՀ նախագահ
https://arm.sputniknews.ru/20211013/gnatshajin-tshnshumnern-annakhadep-en-tntesagety-khvosec-nerqin-ev-artaqin-pattsharneri-masin-34241344.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/09/70935070_0:601:1600:1801_1920x0_80_0_0_37af52c686b1856b6e2730aed88e5552.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, բենզին, գնաճ, գին, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, բենզալցակայան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, էկոնոմիկայի նախարարություն, վահան քերոբյան
տնտեսություն, հայաստան, բենզին, գնաճ, գին, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, բենզալցակայան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, էկոնոմիկայի նախարարություն, վահան քերոբյան
Հայաստանի շուկա են մտնում ամերիկյան ընկերություններ. կբացվեն նոր որակի բենզալցակայաններ
14:05 02.11.2021 (Թարմացված է: 14:12 02.11.2021) Կորոնավիրուսի համավարակի հետևանքով 2020թ–ից ի վեր համաշխարհային շուկայում առաջացած ճգնաժամը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների աճին, ինչը, Վահան Քերոբյանի դիտարկմամբ, անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում վառելիքի գների հետագա աճին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանյան վառելիքի շուկա առաջիկայում մուտք կգործեն ամերիկյան ընկերություններ։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով վառելիքի շուկայում բնական մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցող ընկերությունների ու շուկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին` ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
«Մյուս տարի մենք արդեն կտեսնենք նոր որակի բենզալցակայանների մուտքը Հայաստան, և դա կլինի ամերիկյան բրենդ, որը թույլ է տալու, որ մենք կարողանանք այս ստեղծված միջավայրը փոխել։ Այն լցակայանները, որոնք աշխատում են հիմա` հին մեխանիզմով, հին մեթոդներով աշխատող բենզալցակայաններ են։ Իսկ նոր խոսքն աշխարհում ինքնասապասարկումով աշխատող բենզալցակայաններն են, որոնք թույլ են տալիս, որ բենզինի գները լինեն ավելի ցածր, քան այն մոդելը, որով հիմա աշխատում են»,– ասաց Քերոբյանը։
Նա նաև նշեց, որ այս տարբերակը կառավարությանը թույլ է տալիս ենթադրել, որ 2022թ–ին բենզինի մանրածախ գինը Հայաստանում մեծածախ գնից կտարբերվի ոչ թե 15-20 տոկոսով, ինչպես այսօր, այլ 2-3 տոկոսով։
13 հոկտեմբերի 2021, 16:57
Այդուհանդերձ, վառելիքի գների բարձրացման պատճառը միայն ներհայաստանյան իրողությունները չեն։
Կորոնավրուսի համավարակի հետևանքով 2020թ–ից ի վեր համաշխարհային շուկայում առաջացած ճգնաժամը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների աճին, ինչը, Վահան Քերոբյանի դիտարկմամբ, անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում վառելիքի գների հետագա աճին։