https://armeniasputnik.am/20211102/nvorakerti-hamajnqapeti-shurj-7-mln-drami-hascvats-vnasn-ambvoghjutjamb-verakangnvel-e-34919093.html
Նորակերտի համայնքապետի շուրջ 7 մլն դրամի հասցրած վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Նորակերտի համայնքապետի շուրջ 7 մլն դրամի հասցրած վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Նրան մեղադրանք է առաջադրվել համայնքի բյուջեն առանձնապես խոշոր չափերով յուրացնելու կամ վատնելու հոդվածով։ 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T16:49+0400
2021-11-02T16:49+0400
2021-11-02T16:51+0400
չարաշահում
գյուղ
քրեական գործ
արմավիրի մարզ
վնաս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/1d/24661756_0:61:1280:781_1920x0_80_0_0_aa2a40871d2f84141806d9aa2fdc805f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, պետությանը շուրջ 7 մլն դրամի վնաս է հասցրել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։Նշվում է, որ պատճառված վնասն արդեն վերականգնվել է և համայնքին պատկանող միջոցներից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։«Նորակերտ համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ համապատասխան որոշում է կայացվել։ Համայնքին պատճառած՝ 7 308 000 ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում»,- հայտնում են ՔԿ-ից։Նորակերտի ղեկավարը տվյալ պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականից։ 2019թ. հուլիսից մինչև 2020թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի առաջատար մասնագետից պահանջել և ստացել է համայնքապետարան վճարվող պետական տուրքերից՝ փոխադրամիջոցների վճարներից, գոյացած 5.226.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ»,- նշում են կառույցից։Համայնքի ղեկավարը 2019թ. ընթացքում «Նորակերտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենից ստացել է մանկապարտեզի սաների ծնողների կողմից կատարված վարձավճարներից գոյացած 900.000 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել համայնքապետարանի դրամարկղ և կրկին օգտագործել է անձնական կարիքները հոգալու նպատակով:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնել կամ վատնել առանձնապես խոշոր չափերով), օպերատորին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գանձապահին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում․ ձերբակալվել է 3 բուժաշխատողՆախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
https://armeniasputnik.am/20211025/charashahumner-kasharq-vatnumdilijani-nakhkin-qaghaqapeti-gvortsi-nakhaqnnutjunn-avartvel-e-34653863.html
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/1d/24661756_0:0:1280:960_1920x0_80_0_0_737fea99292478c9567557768015275e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
չարաշահում, գյուղ, քրեական գործ, արմավիրի մարզ, վնաս
չարաշահում, գյուղ, քրեական գործ, արմավիրի մարզ, վնաս
Նորակերտի համայնքապետի շուրջ 7 մլն դրամի հասցրած վնասն ամբողջությամբ վերականգնվել է
16:49 02.11.2021 (Թարմացված է: 16:51 02.11.2021) Նրան մեղադրանք է առաջադրվել համայնքի բյուջեն առանձնապես խոշոր չափերով յուրացնելու կամ վատնելու հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, պետությանը շուրջ 7 մլն դրամի վնաս է հասցրել։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշվում է, որ պատճառված վնասն արդեն վերականգնվել է և համայնքին պատկանող միջոցներից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։

25 հոկտեմբերի 2021, 17:48
«Նորակերտ համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ համապատասխան որոշում է կայացվել։ Համայնքին պատճառած՝ 7 308 000 ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում»,- հայտնում են ՔԿ-ից։
Նորակերտի ղեկավարը տվյալ պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականից։ 2019թ. հուլիսից մինչև 2020թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի առաջատար մասնագետից պահանջել և ստացել է համայնքապետարան վճարվող պետական տուրքերից՝ փոխադրամիջոցների վճարներից, գոյացած 5.226.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ»,- նշում են կառույցից։
Համայնքապետը գանձապահից՝ համայնքապետարան վճարվող շենք-շինությունների, հողի հարկերից, տեղական տուրքերի վճարներից գոյացած 1.182.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ նույնպես ստացել է։ Դրանք օգտագործել է անձնական կարիքները հոգալու նպատակով։
Համայնքի ղեկավարը 2019թ. ընթացքում «Նորակերտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենից ստացել է մանկապարտեզի սաների ծնողների կողմից կատարված վարձավճարներից գոյացած 900.000 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել համայնքապետարանի դրամարկղ և կրկին օգտագործել է անձնական կարիքները հոգալու նպատակով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնել կամ վատնել առանձնապես խոշոր չափերով), օպերատորին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գանձապահին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: