00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետության աչքերն ու ականջները, կամ «թուրքը գնում է միջանցքով»

© AFP 2024 / BULENT KILICՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվել
Հատուկ ծառայությունների արդյունավետությունից շատ առումներով կախված է պետության անվտանգությունը։ Իսկ հարևանների հետ հակամարտության մեջ գտնվող երկրում դրանց դերը տասնյակ անգամ ավելանում է։ Այն մասին, թե ինչպես են գործերը մեզ մոտ՝ Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։
Հատուկ ծառայությունները, ինչպես հայտնի է, պետության «աչքերն ու ականջներն» են։ Ցանկացած պատերազմ, ցանկացած հակամարտություն կատալիզատոր է հանդիսանում արդեն եղած գաղտնի կառույցներն ուժեղացնելու և նորերը ստեղծելու համար։ Իսրայելի նման ոչ մեծ երկրում, օրինակ, առնվազն երեք այդպիսի ծառայություն կա․ ԱՄԱՆ-ը (ռազմական հետախուզություն), «Մոսսադը» (արտաքին հետախուզություն), «Շաբակը» (հակահետախուզություն և պայքար ահաբեկչության դեմ)։ Բայց անգամ լուրջ փորձ կուտակած այդ կազմակերպություններն են երբեմն ձախողումներ ունենում։
Հետախուզությունը և հակահետախուզությունը մի կենտրոնից չղեկավարելը սխալ է. Համբարձումյան
Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայում լրտեսական սկանդալ էր բռնկվել․ Ստամբուլում բռնել էին Իսրայելի «Մոսսադի» 15 հավանական գործակալի։
Ձերբակալվածներն արաբներ են, Սիրիայի և Պաղեստինի քաղաքացիներ, բնակվում են Թուրքիայում։ Թուրքական հատուկ ծառայությունների վարկածի համաձայն՝ նրանք տեղեկատվություն և գաղտնի փաստաթղթեր են փոխանցել ուսանողների մասին, որոնք ապագայում կարող են կարևոր պաշտոններ զբաղեցնել երկրի պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Ձերբակալվածներից մեկի ցուցմունքների համաձայն՝ նա կարծում էր, թե կատարում է եվրոպական կառույցների պատվերները, որոնք մտահոգված են պաղեստինցիների ճակատագրով և զբաղվում են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող ապօրինի բնակավայրերով, և միայն ավելի ուշ է սկսել կասկածել, որ ինչ-որ բան այն չէ: Բայց պատվիրատուն, որին փոխանցվել են տվյալները, հավաստիացրել է, որ հետազոտություններն իրականացվում են բացառապես ԵՄ ինստիտուտների համար։
Генерал-майор Иван Агаянц  - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
Խորհրդային հետախուզության լեգենդը. Հովհաննես Աղայանցը Ստալինի վստահելի մարդն էր
«Մոսսադի» ձախողումը տվյալ դեպքում, իհարկե, ակնհայտ է։ Թուրքական հակահետախուզությունը, անխոս, հաջող է աշխատել. լրտեսական բջիջների բացահայտման գործողությունը տևել է մոտ մեկ տարի, իսկ ձերբակալությունների ժամանակ ներգրավվել է հատուկ ծառայությունների շուրջ 200 աշխատակից: Այնուամենայնիվ, չի կարելի արժանին չմատուցել նաև իսրայելցիներին. նրանք երրորդ անձանց միջոցով հավաքագրում են իրենց իսկ արաբ թշնամիներին և օգտագործում են նրանց հրեական պետության կարիքների համար։
Իսկ ինչպե՞ս են գործերը հայկական պետության կարիքների համար հետախուզական տվյալների հավաքման հարցում։ Մանրամասն տեղեկություններ մենք, բնականաբար, չունենք, սակայն Հայաստանի առաջին դեմքերը ժամանակ առ ժամանակ իրենք են հրապարակում խորհելու տեղիք տվող տվյալներ։
Թուրքիան հայտարարել է, որ իրանական լրտեսական ցանց է բացահայտել
Հոկտեմբերի 27-ին ելույթ ունենալով խորհրդարանում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախում նախապատրաստվող գործողության վերաբերյալ տեղեկացվածության մասին, հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի սկսվելուց երկու օր առաջ ռադիոհաղորդագրություն են որսացել, որը իշխանություններին «բավականին հավաստի» է թվացել:
Եթե դա ճիշտ է (իսկ վարչապետի հնչեցրած հակասական տեղեկատվության հոսքում շատ դժվար է տարբերակել, թե որտեղ են արժանահավատ, իսկ որտեղ՝ ոչ արժանահավատ տվյալները), ապա պետք է խոստովանել, որ այդ տեղեկությունները մենք շատ ուշ ենք ստացել, հաշվի առնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ օրում չեն նախապատրաստվել այդ մասշտաբային հարձակմանը։
Բայց անգամ այդ երկու օրը պետք է բավական լիներ Արցախի ՊԲ-ն և Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ն լրիվ մարտական պատրաստվածության վիճակի բերելու համար։ Ինչպես և պետք է բավարար լիներ քաղաքացիական հանրությանը հակառակորդի հնարավոր հարձակման, ռմբակոծությունների և օդից հարվածների մասին տեղեկացնելու համար։
Ձերբակալություն - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Ադրբեջանի անվտանգության ծառայությունը Հայաստանի օգտին լրտեսած քաղաքացու է ձերբակալել
Իսկ գործնականում թե՛ խաղաղ բնակիչներին, թե՛ զորանոցներում գտնվող զինծառայողների մեծ մասին սեպտեմբերի 27-ի առավոտյան հանկարծակիի բերեց ադրբեջանական զինուժի գրոհը, որը, պարզվում է, այնքան էլ անսպասելի չէր։ Իսկ այստեղ արդեն հարց է առաջանում պետության կառավարման արդյունավետության, արտակարգ իրավիճակներում օպերատիվ որոշումներ կայացնելու ունակության մասին։
Եվ ուրեմն, ի՞նչ է տեղի ունենում մեր գաղտնի ստորաբաժանումների հետ։ Ահա արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բավականին կոշտ քննադատության է ենթարկվում, քանի որ անգամ գործից շատ չհասկացաող քաղաքացիներին ապշեցնում է աշխատանքի «մսաշտաբը», որը ստիպված են կատարել մեր «չեկիստները»։
Ուկրաինայի օգտին լրտեսության համար ՀՀ և ՌԴ 2 քաղաքացու Ռուսաստանում դատել են
Այո, Արցախում ռազմական գործողությունների ընթացքում և դրանցից հետո հայտարարվեց մի քանի հայերի ձերբակալման մասին, որոնք լրտեսում էին Ադրբեջանի օգտին։ Սակայն այդ գործերը խեղդվում են կաշառակերության և խարդախությունների հետ կապված հանցագործությունների բացահայտման մասին տեղեկատվության ծովում։ Չափազանց մանր չէ՞ արդյոք մի պետության ԱԱԾ-ի համար, որն ինչքան ասես անվտանգային խնդիր ունի։
Գաղտնիք չէ, որ պրոֆեսիոնալ հետախույզ «աճեցնելու» համար տարիներ և լուրջ ֆինանսներ են ծախսվում։ Իսկ ինչի՞ վրա ենք մենք ծախսում այդ արժեքավոր ռեսուրսը։ Կաշառակերներ բռնելո՞ւ․․․
Բարեբախտաբար, Հայաստանի ղեկավարությունը վերջապես գիտակցեց, որ չի կարելի խառնել հետախուզությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը։ Օգոստոսի վերջին ՀՀ վարչապետը հայտարարեց ԱԱԾ համակարգում խոշոր բարեփոխումների մասին՝ խոստանալով, որ ծառայությունը զբաղվելու է հակահետախուզությամբ՝ լրտեսության, պետական դավաճանության դեմ պայքարով։ Բացի այդ, իշխանությունները արտաքին հետախուզության առանձին ծառայություն կստեղծեն։ Փաշինյանը վստահեցրեց, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ԱԱԾ-ն կուժեղանա, իսկ կաշառակերներով կզբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն։ Թե ինչ դուրս կգա դրանից՝ կապրենք, կտեսնենք։
Антитеррористические учения государств-членов СНГ Арарат-Антитеррор-2019 (25 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Մանր խուլիգաններ` լրտեսների փոխարեն, կամ ինչպես ԱԱԾ–ն վերածեցին ոստիկանական բաժանմունքի
Բացի այդ, Հայաստանի կառավարությունը վերջերս որոշել է պահուստային ֆոնդից ավելի քան 204 հազար դոլար հատկացնել ԱԱԾ-ի կարիքների համար։ Որոշումը մասամբ գաղտնի է, բայց մի կետ հայտնի է. միջոցները, մասնավորապես, կուղղվեն ԱԱԾ-ի շենքային պայմանների բարելավմանը։
Հարմարավետությունը, իհարկե, լավ բան է, ոչ ոք չի վիճում։ Բայց գուցե ավելի՞ կարևոր խնդիրներ կան։ Պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը, օրինակ, կամ սփյուռքի հետ ակտիվ աշխատանքը, որը կարող է հսկայական ներդրում ունենալ մեզ անհրաժեշտ տեղեկատվության ստացման գործում։ Ուզում եմ հույս ունենալ, որ ԱԱԾ-ին տրամադրվող միջոցների 20 տոկոս ավելացումը, որը նախատեսվում է 2022թ․-ի բյուջեի նախագծով, կծառայի այդ նպատակներին։
«Զվարթնոցում» ձերբակալվել է ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով հետախուզվողը
Իսկ առայժմ քաղաքական շրջանակներում մանր-մունր գզվռտոցները վկայում են, որ հենց պետության անվտանգության մասին մենք ամենաքիչն ենք անհանգստանում։ Արդեն քանի ամիս է՝ պատգամավորները ոչ մի կերպ չեն կարողանում Արցախում 44-օրյա պատերազմի հանգամամանքները հետաքննող հանձնաժողով ստեղծել։ Իշխող ուժն ու ընդդիմությունը զբաղված են միմյանց գործընթացի տորպեդավորման համար մեղադրելով։
Չեն կարողանում նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրել։ «Հայաստան» դաշինքն արդեն տասներորդ անգամ առաջադրում է պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ «Քաղաքացիական պայամանագիրը» նույնքան անգամ մերժում է այդ թեկնածությունը (այդպիսի համառությունն ավելի լավ կլիներ ցուցադրել ոչ թե ներքին կռվում, այլ հակառակորդի հետ բանակցություններում)։
Անհասկանալի է նաև, թե ինչով ավարտվեց գործող պատգամավոր և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Սյունիք գնալու և Փելա սարի մոտ գտնվող դիրքերում կատարվածը տեղում պարզելու նախաձեռնությունը։ Ճիշտ է, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պնդում է, որ ընդդիմության համար առաջնագծի հասանելիությունը փակ է, քանի որ «վերևից» հրաման է եկել։ Բայց ուզում եմ հարցնել․ մեր երկիրն այնքան անսահման է, որ դժվա՞ր է հասնել Սյունիք և ստուգել՝ իսկապես այդպես է, թե ոչ։
Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Համաներում կլինի պատերազմի ժամանակ դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ
Ընդդիմության համար ի՞նչ դժվար է օպերատիվ կերպով պատվիրակություն հավաքել և սահմանագիծ մեկնել։ Եթե թույլ չտան անցնել, այդ ժամանակ էլ հրապարակավ, հստակ օրինակով հայտարարել, որ իշխանությունները թույլ չեն տալիս խորհրդարանական վերահսկողություն իրականացնել։ Մինչդեռ առայժմ ամեն ինչ մնում է կռահումների ու ենթադրությունների մակարդակի։
Անվտանգության ոլորտում տեղի ունեցող աբսուրդի բարձրագույն կետը դարձավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի զորքերի դուրսբերման մասին հարցին «ժողովրդի ծառան» հարցով պատասխանեց․ «Ինչո՞ւ եք շտապում»։
«Մի շտապեք։ Հանգիստ։ Այս գործընթացը հստակություն և համբերություն է սիրում»,-ավելացրեց նա։
«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»
Մենք ոչ միայն ոչ մի տեղ չենք շտապում․ մենք անգործության ենք մատնված։ Անվտանգության հարցերում պատգամավորների «սկզբունքայնություն» և անշտապություն խաղալը կարող են նոր կորուստների վերածվել։ Եվ այդ ժամանակ, մի քիչ ձևափոխելով դասականի խոսքը (Յուլիան Սեմյոնով, «Գարնան տասնյոթ ակնթարթ»), մենք կարող ենք մի օր այսպիսի զրույցի ականատեսը դառնալ․
-Թուրքն է անցնում միջանցքով։
-Ո՞ր միջանցքով։
-ՄԵՐ միջանցքով։
Լրահոս
0