ՄՊՀ–ն ուսումնասիրում է բենզինի շուկան. վերջին թանկացումները չեն դիտարկվում

© Sputnik / Максим Богодвид / Անցնել ֆոտոբանկԲենզին
Բենզին - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բենզին
Բաժանորդագրվեք
Բենզինի շուկայում հոկտեմբերի վերջին գրանցված թանկացումները կուսումնասիրվեն միայն հաջորդ տարի` 4-րդ եռամսյակի ավարտից հետո։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հայաստանյան բենզինի շուկան։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Председатель ГКЗЭК Гегам Геворгян - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի գներն են ավելացել. ՏՄՊՊՀ նախագահ
«Բայց վերջին թանկացումների մասին դեռևս տվյալներ չկան, որովհետև տվյալներն ամփոփվում են (եթե ԵԱՏՄ–ից է գալիս) եռամսյակն ամփոփելուց հետո։ Մենք այդ տվյալները ստանալուց հետո անպայման կարձանագրենք։ Եթե կտեսնենք կան իրավախախտման հատկանիշներ, վարույթ սկսենք և վարույթի արդյունքները կհրապարակենք։ Եթե կտեսնենք, որ իրավախախտման հատկանիշներ չկան, ապա մեր ուսումնասիրության արդյունքները կհրապարակենք, ինչը միշտ արել ենք։ Եվ դուք ու հասարակությունը կկարողանան ծանոթանալ ու գնահատել` արդյոք այդ ուսումնասիրությունն օբյեկտիվ է, թե ոչ»,– ասաց Գևորգյանը։
Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ գնաճից կախված
Հիշեցնենք` հայաստանյան բենզինի շուկայում հոկտեմբերի ամսվա վերջին տասնօրյակում գների հերթական թանկացումը գրանցվեց. «Պրեմիում» տեսակի բենզինը, որն արժեր 500- 520 դրամ դարձավ 520-540 դրամ, «Ռեգուլյար» տեսակի բենզինը 500 դրամից թանկացավ 510-520 դրամի, դիզվառելիքը՝ 480 դրամից 500 դրամի։
ՀՀ պետական վիճակագրական ծառայությունը հոկտեմբերյան գնաճի ցուցանիշները կհրապարակի միայն նոյեմբերի 5-ին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала