00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ԶՈւ–ի անօրինական տեղակայման առնչությամբ Թաթոյանը քարտեզներով ապացույցներ ունի

© Sputnik / Asatur YesayantsԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Բաժանորդագրվել
ՄԻՊ գրասենյակն արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։ Թաթոյանը քարտեզների վրա հստակ օրինակներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանցիների տեղակայումը ՀՀ տարածքում անօրինական է, խոսքը բոլոր տեղերի մասին է, որտեղ նրանք փորձում են ամրապնդել իրենց դիրքերը։ Հարցն այն է, որ նրանց տեղակայումը չի կատարվել որևէ միջազգային փաստաթղթի հիման վրա։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Սոթքում ադրբեջանցիների պատճառով օտարերկրյա ընկերությունը 5 մլն դոլարի վնաս է կրել. Թաթոյան
Նա նշեց, որ ՄԻՊ գրասենյակն արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։
Թաթոյանը քարտեզների վրա հստակ օրինակներ բերեց` ապացույցներ ներկայացնելով ադրբեջանական ԶՈւ–ի անօրինական տեղակայման դեպքերից։

«Ադրբեջանցիները պետք է հեռանան տեղակայված տարածքներից։ Կութի դիրքերից, օրինակ, կրակում են քաղաքացիական դիրքերի ուղղությամբ, հրդեհներ առաջացնում։ Վերին Շորժայում էլ բնակիչների տներն ու անասնագոմերն են ադրբեջանական ԶՈւ–ի նշանառության տակ։ Ավելին, Գեղարքունիքում ունենք գյուղեր, որտեղ ջուր չկա»,–ասաց Թաթոյանը` քարտեզների վրա ներկայացնելով հեռավորությունն ադրբեջանական ԶՈւ–ի և մեր արոտավայրերի, տների, դպրոցների միջև։

Թաթոյանը հիշեցրեց, որ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմը տեղակայվել է մակատեղիների, արոտավայրերի հարևանությամբ. նույնը նաև Ներքին Խնձորեսկ գյուղի մասին է։ Իսկ Ներքին Հանդի դպրոցը մի քանի հարյուր մետր է հեռու Ադրբեջանի ԶՈւ–ից։
Այսինքն` ադրբեջանական ԶՈւ–ի առկայությունն այդ տարածքներում, ըստ Թաթոյանի, ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է։
Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Ինչո՞ւ չենք պահանջում Սև լճից ադրբեջանցիների հեռանալը. պատասխանում է Արմեն Գրիգորյանը
Նա շեշտում է, որ այս ամենով պայմանավորված` Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտի է անհրաժեշտ, իսկ ադրբեջանական տեսախցիկները, դրոշները պետք է հեռացվեն ճանապարհներից։
Առանց այս ամենի, ըստ Թաթոյանի, մարդու իրավունքները լիարժեք պաշտպանված չեն լինի։
Грузовые автомобили на автотрассе Горис-Мегри - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող ավտոբուսն ու դանակով քերել Արցախի դրոշը
Լրահոս
0