Անհետ կորածների ծնողները կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ

© Sputnik / Asatur YesayantsԶոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Բաժանորդագրվեք
Անհետ կորած զինծառայողների ծնողները կեսօրին փակել էին ՀՀ կառավարության շենքին հարող փողոցը՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Անհետ կորածների ծնողները առաջիկա շաբաթ օրը կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է կառավարության շենքի դիմաց այսօր կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից, անհետ կորած զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը:

«Հիմա հարցերը պետք է խմբագրենք, թե ինչի մասին ենք խոսելու, և հայտնենք, թե քանի ծնող է մասնակցելու հանդիպմանը»,– ասել է նա։

Մխիթարյանի խոսքով` իրենք ցանկանում են հստակեցնել, թե քանի զինծառայող է շարունակում անհետ կորած համարվել։ Բանն այն է, որ որոշ զինծառայողների մասով հաստատվել է նրանց գերեվարման փաստը, որոշների դեպքում` դա շարունակում է կասկածի տակ մնալ։
Հիշեցնենք` այսօր կեսօրին անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին ՀՀ կառավարության շենքին հարող փողոցը՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ:
Որոշ ժամանակ անց նրանք բացել էին փողոցը, քանի որ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը խոստացել էր ոստիկանության միջնորդությամբ վարչապետի հետ հանդիպում կազմակերպել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала