00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Թաթոյանն իրեն և որոշ պաշտոնյաներին տրված արտոնությունը խտրական մոտեցում է համարում

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարները, դատավորները, ԱԺ պատգամավորները, Երևանի ավագանու անդամները, ՄԻՊ–ը ազատված են Covid թեստ հանձնելու կամ պատվաստվելու պարտադիր պահանջից։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադիր պահանջը պետական որոշ պաշտոնյաների, պատգամավորների ու ՄԻՊ–ի վրա չտարածելը խտրական մոտեցում է։
Նա իր դիրքորոշումը հայտնեց այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։

«Այս բացառությունը օրենքի նախագիծ է, որը ես համարում եմ սխալ, կարծում եմ` դա խտրական մոտեցում է, խաթարում է օրենքի` իրավաչափ նպատակից բխելը, որովհետև մենք քաղաքացուն չենք կարող բացատրել` ինչու, օրինակ, որոշ պաշտոնյաների ազատել ենք»,– ասաց Թաթոյանը։

ՄԻՊ–ը նկատեց, որ բացառությունների ցանկից, օրինակ, ավագանու անդամներն իրենց գործի բերումով ավելի շատ մարդկանց հետ են շփվում, քան շարքային որևէ պետծառայող։
Թաթոյանը հայտարարեց, որ թեև ինքն էլ կա բացառությունների ցանկում, բայց դա էլ ճիշտ չի համարում ու պատվաստված է։
«Ես չեմ ընդունում այն պատճառաբանությունը, թե այդ մարդկանց ոնց պատասխանատվության ենթարկենք։ Ես կարծում եմ, որ այդ մարդիկ հանրային բարձր պաշտոնյաներ են, պետք է դրվի պատասխանատվությունը, և այդ մարդիկ հանրային պատասխանատվության, հանրային պարսավանքի ուժով կատարեն իրենց պարտավորությունը»,– ասաց Թաթոյանը։
Դիմակով կին - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Նոյեմբերի 6-ը Վանաձորում պատվաստումների օր է հայտարարվել
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ Covid-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ Covid-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։
Պարտադիր պահանջից ազատվում են ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարները, դատավորները, ԱԺ պատգամավորները, Երևանի ավագանու անդամները, ՄԻՊ–ը։
Արդարադատության նախարարության պարզաբանմամբ` վերոնշյալ անձանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել պարտադրանքը, տվյալ դեպքում` ազատել նրանց աշխատանքից: Բանն այն է, որ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ:
Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքներում կարանտին կսահմանվի
Լրահոս
0