Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումը թույլ կտա խնդիրների համալիր լուծում գտնել. Զախարովա

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել ֆոտոբանկՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվեք
Նրա խոսքով` ակտիվ աշխատանք է տարվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկը թույլ կտա առկա խնդիրներին համալիր լուծում գտնել։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ երեք երկրների ղեկավարների կողմից լիակատար հրադադարի և ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության բոլոր ուղղություններով աշխատանքը շարունակվում է։
ԽՍՀՄ քարտեզները գծվել են սահմանային խնդիրներ առաջացնելու նպատակով - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
ԽՍՀՄ քարտեզները գծվել են սահմանային խնդիրներ առաջացնելու նպատակով. Բեգլարյան
Աշխատանքների ընթացքը քննարկվել է նոյեմբերի 1 – ին և 2 - ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի նրա գործընկերների միջև կայացած հեռախոսազրույցներում:

«Նախարարները համակարծիք էին այն գնահատականներում, որ անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։

Երևանում և Բաքվում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը, առանձին միջադեպերը կարգավորվում են երկու կողմերի հետ շարունակական փոխգործակցության միջոցով։ Ջանքեր են գործադրվում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», - ասել է Զախարովան:
Հայ-թուրքական սահմանի բացումը 2022թ.-ի պետական բյուջեում նախատեսված չէ. Քերոբյան
Նրա խոսքով՝ շարունակվում են շփումները երեք երկրների ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, սահմանապահ ծառայությունների գծով՝ սահմանային միջադեպերի կարգավորման նպատակով: Ռուսաստանը նաև խնդրի համալիր լուծում է տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ սկսումը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Ակտիվ աշխատանք է տարվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021թ.-ի մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Անգամ հարևան սովխոզների միջև որոշ տարածքներ են հանձնվել. Սանոսյանը` սահմանազատման մասին
Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:
Սյունիքի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերի սահմաններին սադրանքներ անելը թշնամու կողմից շարունակական բնույթ է կրում։
Քաղաքական ղեկավարության խոսքով` խնդիրը կլուծվի դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала