ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը ոչ միայն չի կրճատվի, այլև կավելանա

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Բաժանորդագրվեք
Ֆինանսների նախարարությունը նախագիծ էր մշակել ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը կրճատելու վերաբերյալ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` ինչ կարգավիճակում է այսօր այդ նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պետական ֆինանսավորումը հաջորդ տարի ոչ միայն չի կրճատվի, այլև 1.9 տոկոսով կավելանա։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե-2022–ի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` նշելով, որ 2022 թ.–ին ՄԻՊ գրասենյակին առաջարկվել է հատկացնել 542 700 000 դրամ` 2021թ–ի 532 500 000 դրամի փոխարեն։
Правозащитник Аветик Ишханян в гостях у радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
ՌԱԴԻՈ
Եթե ՄԻՊ–ը լիներ իշխանությանը հնազանդ, ապա նրա ֆինանսավորումը չէր կրճատվի. Իշխանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ֆինանսների նախարարությունը նախագիծ էր մշակել ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը կրճատելու վերաբերյալ և հետաքրքրվեց, թե ինչ կարգավիճակում է այսօր այդ նախագիծը։

«Քանի դեռ նախագիծը կառավարության կողմից սահմանված կարգով ԱԺ չի ներկայացվել, նշանակում է` չունի այն կարգավիճակը, որ մենք այստեղ քննարկենք։ Երբ որ այդպիսի առիթ կհանդիսանա, մենք կխոսենք դրա մասին»,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք` 2021թ.–ի մարտին ՀՀ կառավարությունը հաստատել և ԱԺ էր ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է Արման Թաթոյանին
Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցներ պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության վերացմանը։
Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձն է, և կոչ էր արել պահպանել այն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала