Նոյեմբերի 8-ից դպրոցներում կվերսկսվի առկա ուսուցումը

© Sputnik / Aram NersesyanЕдинственный ученик основной школы села Шагик Арам Овсепян
Единственный ученик основной школы села Шагик Арам Овсепян - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Բաժանորդագրվեք
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` ԿԳՄՍՆ–ը որոշում էր կայացրել 1 շաբաթով երկարացնել դպրոցականների աշնանային արձակուրդները ` մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Դպրոցներում դասերը երկուշաբթի օրվանից` նոյեմբերի 8-ից կսկսվեն առկա ձևաչափով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
«Այս պահի դրությամբ որոշումն այդպիսին է, որ հայտարարված արձակուրդի ավարտին դպրոցները կվերադառնան առկա դասապրոցեսը»,- ասաց նա։
Աշակերտուհին դպրոցում - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Հայաստանում նոր դասագրքեր են ստեղծվել, որոնք նաև «խոսում են» աշակերտների հետ
Ինչ վերաբերում է բուհերին, Գեղամ Մելիքբեկյանի խոսքով, բուհերն իրենք են որոշում՝ երբ և ինչ ձևաչափով անցկացնել դասերը։
Հիշեցնենք` ավելի վաղ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ԿԳՄՍՆ–ը որոշում էր կայացրել 1 շաբաթով երկարացնել դպրոցականների աշնանային արձակուրդները ` մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ։ Իսկ բուհերն անցել էին հեռավար ուսուցման։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала