Ռուս խաղաղապահներն ապահովել են շուրջ 7 հազար մարդու անվտանգ այցելությունն Արցախ

Բաժանորդագրվեք
Խաղաղապահների բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից գմբեթավոր տեսախցիկներով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում ապահովել են մոտ հազար միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի և ավելի քան 6,8 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Դիտարկման կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են սահմանային անցակետերով տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման ենթակա են բոլոր ավտոտրանսպորտային միջոցները, դրանց զննումն իրականացվում է անհրաժեշտության դեպքում»-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Եմելյանովը։

Նա նշել է, որ հոկտեմբերին դիտակետի միջոցով հաշվառվել է մոտ հազար միավոր տարանցիկ ավտոտրանսպորտ, ինչպես նաև ավելի քան 6800 մարդ` երկու ուղղությամբ
Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից գմբեթավոր տեսախցիկներով:
Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները «Ратник» հանդերձանքով են։ Դիտակետերը համալրված են լուսադիոդային լուսարձակներով և անդադար էլեկտրական սնուցման աղբյուրներով։
Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 50 ուխտավորների անվտանգ այցը Ամարաս  - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցն Ամարաս վանք
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала