Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքներում կարանտին կսահմանվի

© Sputnik / Janna PoghosyanՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Ստեփանակերտ
Բաժանորդագրվեք
Արցախի առողջապահության նախարարն ասել է, որ վերջին ամսվա ընթացքում Արցախում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում կարանտին կսահմանվի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհուրդը` նշելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ համաճարակաբանական վիճակի թեմայով խորհրդակցություն է անցկացվել։
«Խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դրանից բացի, մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում կարևոր տեղ է հատկացվելու պատվաստման քարոզը։
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ասել է, որ իր տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Արցախում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։
Կորոնավիրուսի հակամարմինների թեստավորում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
2045 նոր դեպք, 50 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նշենք, որ նոյեմբեր 2-ին կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 180 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, նրանց թվում երիտասարդներ կան։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала