Տիգրան Ավինյանին Զանգեզուրի կոմբինատի տնօրեն նշանակելու հարց չի քննարկվում. կառավարություն

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Вице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը:
Կառավարությունը պարզաբանում է տարածել՝ կապված ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ, թե քննարկվում է Տիգրան Ավինյանին կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը: Պարզաբանման մեջ նշվում է, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք:
Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Զանգեզուրի կոմբինատի տնօրենի պաշտոնում քննարկվում է Ավինյանի թեկնածությունը. Հարությունյան
«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է պարզաբանման մեջ։
Լրահոս
0