ԱԳՆ բյուջեն 412 միլիոնով ավելացել է․ առաջնահերթությունը ԼՂ հարցի հիմնավորումն է

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
ՀՀ ԱԳՆ
Բաժանորդագրվեք
ԱԳ փոխնախարարը նշեց՝ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂ հարցի տևական կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների վրա։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 2022 թվականին ԱԳՆ-ին կհատկացվի 18 653 միլիարդ դրամ, որը 2021-ի համեմատ 412 մլն դրամով ավել է։ ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա հավելեց, որ գալիք տարվա համար ԱԳՆ-ն ունի հինգ ծրագիր, ութ միջացառում։
Պատժամիջոցների վերացումը խթան կդառնա ՀՀ–Իրան տնտեսական հարաբերությունների համար. ԱԳՆ
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն էլ նշեց, որ ՀՀ-ի համար արտաքին քաղաքականության առաջնահերթություն է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ապաշրջափակումը, տարածաշրջանում խաղաղության հաստատումը։
«Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը քանիցս արտահայտվել է․ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂ հարցի տևական կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների վրա։ Սա ենթադրում է Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցում, ինչը ենթադրում է արցախահայության ինքնորոշումը»,-ասաց փոխնախարարը։
ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն ու Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան ասուլիսից առաջ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
ՀՀ–ն գնահատում է Վատիկանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության և հայ գերիների հարցում․ ԱԳՆ
Նա նշեց նաև, որ այս փուլում կարևոր է գերիների վերադարձի հարցը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Գևորգյանի խոսքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության պահովման համար կարևոր է ապաշրջափակումը, ինչը, սակայն, չի կարող ՀՀ անվտանգության հաշվին լինել։ Գևորգյանի խոսքով՝ ՀՀ դիվանագիտական առաջնահերթությունների շարքում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала