Բաչկովը պարտվեց կիսաեզրափակիչում. նա բրոնզե մեդալակիր է

© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Բաչկով
Հովհաննես Բաչկով - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Բաժանորդագրվեք
Բաչկովը երկրորդ անգամ է դառնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում պարտվեց Կուբայի նեըկայացուցչին ու կարիերայում 2-րդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:
Հիշեցնենք, որ այսօր գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կիսաեզրափակիչում 5։0 հաշվով հաղթել էր Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի Ադբուլաևին ու դուրս եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։
Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացված է 11 մարզիկով։
Հովհաննես Բաչկով - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի բողոքարկումից հետո Բաչկովին հաղթանակ է շնորհվել
ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։
ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25-հազարական ԱՄՆ դոլար:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала