Բուհերում առկա ուսուցման կվերադառնան նոյեմբերի 15-ից. նախարար

© Sputnik / Aram NersesyanՎահրամ Դումանյան
Վահրամ Դումանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Վահրամ Դումանյան
Բաժանորդագրվեք
Դպրոցներում առկա ուսուցումը կվերականգնվի նոյեմբերի 8-ից։ ԿԳՄՍՆ–ն արձակուրդը երկարացնելու կարիք չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանյան բուհերն առկա ուսուցման կվերադառնան նոյեմբերի 15-ից։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Մենք առաջարկել ենք մինչև ամսի 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, բայց ցանկություն ունենք ամսի 15-ից կրկին անցնել առկա ուսուցման համակարգի` խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները»,– ասաց Դումանյանը։

Դպրոցներում առկա ուսուցումը կվերականգնվի նոյեմբերի 8-ից։ Արձակուրդները երկարացնելու կամ հեռավար ուսուցման անցնելու կարիք նախարարությունը չի տեսնում։
Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոկտեմբերի 25-ին շրջաբերական գրություն էր ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին` առաջարկելով 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2330-ով և դարձել 315 004:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала