Եվգենի Պետրոսյանի կինը զվարճանում է որդու՝ Վահանի հետ. լուսանկարներ

© Photo : Instagram / bruhunovaՏատյանա Բրուխունովա
Տատյանա Բրուխունովա - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Տատյանա Բրուխունովա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Բաժանորդները հուզիչ մեկնաբանություններ են գրել երիտասարդ մայրիկի հրապարակմանը` նշելով, որ երեխայով զբաղվելու ժամանակահատվածը ոչ միայն հոգնեցուցիչ չէ, այլև երջանկություն պարգևող է:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, իր հետևորդներին ներկայացրել է, թե ինչպես է քայլում մանկահասակ որդու՝ Վահանի հետ։ Նա շատ գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել, որոնցում երեխայի հետ զբոսնում է աշնանային զբոսայգում։
Եվգենի Պետրոսյանի կինը խոստանում է` որդին անպայման հայերեն է սովորելու
Բրուխունովան գրել է, որ երեխայի հետ խաղալու համար շատ էներգիա է պետք։
«Վահանի հետ զբոսնելը «հանգստի» ամենաակտիվ տեսակն է», - մակագրել է նա Instagram-ում տեղադրած լուսանկարը:
Հրապարակումը հուզել է Տատյանայի հետևորդներին։
««Լավագույն ժամանակը», «Վայելեք, երեխաներն այնքան արագ են մեծանում», «Հանգստի երջանիկ տարբերակ»», - գրել են նրանք:
Օրերս հումորիստի կինը խոստովանել է, որ որդու ծննդով իր սիրտը բաժանվել է երկու կեսի, որոնցից մեկը նրա համար է բաբախում։
Վահանը Տատյանայի առաջին և Եվգենի Պետրոսյանի երկրորդ երեխան (Վիկտորիան` դուստրն առաջին ամուսնությունից, ծնվել է 1968 թվականին): Վահանն ընդամենը մեկուկես տարեկան է։ Նա ծնվել է 2020թ. մարտի 13-ին Դուբայում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала