ՀՀ–ն պետք է առաջ տանի Արցախի հարցով «Ճանաչում հանուն փրկության» թեզը․ փոխարտգործնախարար

© Sputnik / Валерий МельниковԲերձորը լքող մարդիկ
Բերձորը լքող մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Բերձորը լքող մարդիկ
Բաժանորդագրվեք
Վահե Գևորգյանի խոսքով` Հայաստանն Արցախի միջազգային ճանաչման հարցով սերտորեն համագործակցում է Արցախի ԱԳՆ-ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ Հայաստանը պետք է առաջ տանի Արցախի հարցով «Ճանաչում հանուն փրկության» թեզը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանն էր Գևորգյանից հետաքրքրվել, թե հաջորդ տարի ծախսեր նախատեսվո՞ւմ են նաև Արցախի միջազգային ճանաչման առումով, և արդյոք քննարկվո՞ւմ է «Ճանաչում հանուն փրկության» թեզը։
«Այն, ինչ տեղի ունեցավ արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել։ Դրա լավագույն ապացույցն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո տարածքներում հայերի իսպառ բացակայությունն է»,-ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման հարցով Հայաստանը սերտորեն համագործակցում է Արցախի ԱԳՆ-ի հետ։
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
ԱԳՆ բյուջեն 412 միլիոնով ավելացել է․ առաջնահերթությունը ԼՂ հարցի հիմնավորումն է
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала