Կառավարությունը մերժեց «Հայաստան» դաշինքի առաջարկը

© Sputnik / Aram NersesyanДепутаты блока "Айастан" во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Депутаты блока Айастан во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Բաժանորդագրվեք
Ընդդիմությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել 3 ամիս առաջ քրեականացված` անձին հայհոյելու, նրա արժանապատվությունը վիրավորելու մասին հոդվածը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման, միաձայն քվեարկությամբ մերժեց ԱԺ «Հայաստան» դաշինքի ներկայացրած օրենսդրական առաջարկը։ Դրանով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը, որով քրեականացվել է անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը` տեղեկատվական կամ հաղորդակցության այլ միջոցներով։
Պետությունը պետք է պաշտպանի իր ծառայողներին. Քոչարյանը` հայհոյանքը քրեականացնելու մասին
Իր առաջարկը «Հայաստան» դաշինքը հիմնավորել էր նրանով, որ նշված հոդվածը լուրջ հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հետ:
Հեղինակների համոզմամբ՝ այդ դրույթով իշխանությունը մտադիր է եղել քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը հատկապես հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ:
Կառավարության ընդունած որոշման հիմնավորումներում հիշեցվում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցակազմը Քրեական օրենսգրքում ներառվել է շուրջ երեք ամիս առաջ` 2021 թվականի հուլիսի 30-ին, այն հիմնավորմամբ, որ բռնությամբ կատարված մեծ թվով հանցագործությունների պատճառը եղել է հենց տուժողի կողմից տրված վիրավորանքը։
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Արման Թաթոյանը ՍԴ է դիմել ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով
«Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շեշտակիորեն նվազել է հանրային իշխանության և հանրային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ հարգանքը, նրանց հաճախ հայհոյում են հենց որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ հանրային գործունեություն իրականացնելու հետ կապված»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Բացի այդ, կառավարությունը գտնում է, որ քրեական օրենքին բնորոշ պետք է լինի կայունությունը, ուստի այս տեսանկյունից արդարացված չէ ընդամենը երեք ամիս առաջ քրեականացված հանցակազմը դարձյալ ապաքրեականացնելը։ Արդյունքում, այս հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը որոշեց մերժել ընդդիմության օրենսդրական առաջարկն ու նշված հոդվածը թողնել անփոփոխ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала