Լուսավորվում են փողոցներ, որոնք 30-40 տարի լույս չեն ունեցել. Փաշինյան

Կոտայքի մարզի Արամուս համայնքի մանկապարտեզի շենքի շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Բաժանորդագրվեք
532 մլն դրամ` մարզային համայնքներին. կառավարությունը շարունակում է ֆինանսավորել համայնքային բարեկարգման պետական ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 532 121 500 դրամ։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթակա նիստում։
արածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ այդ գումարով ֆինանսավորվելու են նշված մարզերի 26 համայնքների թվով 27 սուբվենցիոն ծրագրեր։
Գեղարքունիքի մարզպետարանում պատրաստվում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին
«Նշված ծրագրերի շինարարական աշխատանքները և գույքի ձեռքբերան գործընթացներն ավարտվել են։ Ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 6 մլն դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորումը 532 մլն դրամ է»,– ասաց Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ–ին քաղաքական որոշում էր կայացվել` սուբվենցիոն ծրագրերը տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիք դարձնելու մասին։ «Ուզում եմ հիշեցնել, որ սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է. մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման և այլ կապիտալ ներդրումների ծրագրեր։ Կառավարությունը քննարկում է, հավանություն է տալիս այդ ծրագրերին և իրականացնում է համալիր ֆինանսավորում` ըստ բովանդակության` տարբեր տոկոսներով»,– ասաց Փաշինյանը։
Կապանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Կապանի վերանորոգված ՔԿԱԳ –ում գրանցվել է առաջին ամուսնությունը. լուսանկարներ
Նա նաև շեշտեց, որ Սյունիքի մարզին, բացի սուբվենցիոն ծրագրերից, նաև 1 մլրդ դրամի հատկացում է իրականացվել` մարզի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով, ու ևս 500 մլն դրամ` համայնքային տարբեր ծրագրերի իրականացման համար։
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ 2018-20թթ–ի ընթացքում ՀՀ բոլոր մարզերում իրականացվել է ավելի քան 47 մլրդ դրամի 1193 սուբվենցիոն ծրագիր։ Դրանցով հիմնականում իրականացվել են համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման և գիշերային լուսավորության անցկացման, բնակավայրերի գազաֆիկացման, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման աշխատանքներ՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
«Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից». Սանոսյանի կիրակնօրյա թեթև հումորը և Ակունքի մասին լուրը
«Երբ ծրագրերը վերլուծում ենք, հասկանալի է դառնում, որ մենք պետք է չունենանք գեթ մեկ բնակավայր, որտեղ շատ կոնկրետ, շոշափելի սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ մարզային համայնքներում այսօր կառուցվում ու վերակառուցվում են ճանապարհներ, որոնցում 30-40 տարի ոչ մի վերանորոգման աշխատանք չի իրականացվել, լուսավորվում են փողոցներ, որոնք 30-40 տարի լույս չեն ունեցել, նորոգվում են մանկապարտեզներ ու դպրոցներ, որոնք տասնամյակներով չեն նորոգվել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала