«Պատիվ ունեմ» դաշինքը նոյեմբերի 8-ին կմասնակցի «Հայաստանի» հրավիրած հանրահավաքին

© Sputnik / Aram NersesyanՍեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը
Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Բաժանորդագրվեք
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պաշտպանում են «Հայաստան» դաշինքի օրակարգը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները մասնակցելու են նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Роберт Кочарян и Ишхан Сагателян на предвыборной агиткампании блока Айастан в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Ընդդիմությունը նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաքներ կանցկացնի
Նրա խոսքով՝ դաշինքի մաս կազմող կուսակցության անդամները հանրահավաքին ներկա են լինելու որպես սովորական մասնակիցներ, ելույթ չեն ունենալու։

«Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք»,- ընդգծեց Վանեցյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանրահավաքին ներկա լինելու է, թե ոչ, Վանեցյանը նշեց, որ տեղեկություն չունի։
Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին, ժամը 18։00-ին հանրահավաք է կազմակերպում Երևանի Ազատության հրապարակում։
Ընդդիմության տեղեկություններով` նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։
«Հիմա մեզ կրկին խաղաղություն են խոստանում՝ «խաղաղության դարաշրջանի» տեսքով։ Սա նշանակում է նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր նվաստացում, նոր պարտություն, ինչը թույլ տալ չի կարելի»,–հայտարարել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Роберт Кочарян выступает на митинге (9 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր պարտություն. ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում
Ընդդիմադիր քաղաքական ուժը հայտարարել էր նաև, որ սա կանխելու համար անհրաժեշտ է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության` արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ու երկրի անվտանգությունն ապահովելու համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала