Իրանի ու ԵԱՏՄ նոր պայմանագրի քննարկումները տեղի կունենան Երևանում. ԱԳ փոխնախարար

© Sputnik / Andranik GhazaryanԻրանական բեռնատարները Սյունիքի մարզում
Իրանական բեռնատարները Սյունիքի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Բաժանորդագրվեք
ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իրանի ու ԵԱՏՄ ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն Հայաստանում` նոր պայմանագրի քննարկման առիթով։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, բյուջեի քննարկման ժամանակ, հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը։
Մինսկն առաջարկում է ավիացիոն միասնական կարգավորիչ ստեղծել ԵԱՏՄ-ում
Բանն այն է, որ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև 2018թ-ին Երևանում կնքված ժամանակավոր պայմանագրի ժամկետը 2022 թ-ին ավարտվում է, նոր պայմանագիրը դարձյալ նախատեսվում է քննարկել Երևանում։
«Մենք ներկայում աշխատում ենք ժամանակավոր պայմանագիրը լիարժեք պայմանագրի վերածելու համար։ Այդ թեմայով քննարկումները նախատեսված են Երևանում` Իրանի ու ԵԱՏՄ ներկայացուցիչների միջև»,– ասաց Ղևոնդյանը։
Шествие оппозиции с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
ԵԱՏՄ երկրներում ռոումինգը կարող է չեղյալ հայտարարվել. բայց արդյոք դա լավ է Հայաստանի համար
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսերին Երևանում։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։ Համաձայնագիրը սահմանափակ ապրանքներ է ներառում, սակայն դրա մեջ մտնում են հիմնական գրեթե բոլոր տեսակները (ԵԱՏՄ երկրներից ընդհանուր արտահանման շուրջ 55%–ը)։ Մասնավորապես, խոսքը գյուղատնտեսական և արդյունաբերական խմբի ապրանքների մասին է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала