Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

© AP Photo / Manuel Balce CenetaԱՄՆ Սենատ
ԱՄՆ Սենատ - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
ԱՄՆ Սենատ
Բաժանորդագրվեք
Սենատին օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկ է ներկայացվել, որոնք վերաբերում են ինչպես արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործություններին, այնպես են ռազմական օժանդակությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու և պատերազմական հանցագործությունները հետաքննելու հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը` հավելելով, որ Հայ դատի ամերիկյան հանձնախմբի ջանքերով Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկ։
«Դրանցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Մյուս երկու նախագծերն ուղղված են Պետդեպարտամենտին և Պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել «Բայրաքթարներում» ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, թե այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Виды Сиднея - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Սիդնեյի հայտնի վայրերից հանվել են Ադրբեջանի ագրեսիան «փառաբանող» գովազդային վահանակները
Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան, Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմանը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործմանը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավմանը։
Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել հաջորդ շաբաթ։
Նշվում է, որ Հայ դատի ամերիկյան հանձնախումբը շարունակում է աշխատանքներն Ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից Ադրբեջանին զրկելու ուղղությամբ։
Ադրբեջանական ԶՈւ–ի անօրինական տեղակայման առնչությամբ Թաթոյանը քարտեզներով ապացույցներ ունի
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի վերջին կողմ էր քվեարկել այլ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք նույնպես Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության արգելք են ենթադրում։ 2021թ․ հուլիսին էլ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր իր կոմպետենտության սահմաններում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն։
Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունը․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ ներկայացուցիչներին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала