Գեղամ Վարդանյանը հրաժարվել է ԵԱՏՀ նախարարի պաշտոնից. հայտնի է նրան փոխարինողի անունը

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Վարդանյան
Գեղամ Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2 որոշումներն էլ ուժի մեջ կմտնեն միայն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների հաստատումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը հայտարարել է լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին: Նա այդ մասին անձամբ հայտնել է ՀՀ կառավարությանը։
Զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ ազատվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ԵԱՏՀ:
Брифинг Председателя Коллегии Евразийской экономической комиссии Михаила Мясниковича (07 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2020
ԵԱՏՀ–ն բոլոր պատնեշների միաժամանակյա չեղարկում է առաջարկել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին
Հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են այդ պաշտոնում Գեղամ Վարդանյանի լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները:
Վերոնշյալ որոշումները ներկայում գտնվում են հաստատման փուլում և կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից ստորագրվելուց հետո:
ԵԱՏՄ–ի ոսկերչական իրերի վրա դրոշմների փոխադարձ ճանաչումն արդեն ընթացքի մեջ է. Վարդանյան
Նշենք, որ Գեղամ Վարդանյանն այդ պաշտոնում աշխատում է շուրջ 2 տարի։ Նրան նշանակելու մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից՝ Սանկտ Պետերբուրգում` 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Վարոս Սիմոնյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը: Նա այդ պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 21-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Լրահոս
0