Լոնդոնում բերման են ենթարկել մոտ 60 ակտիվիստի, որոնք փակել էին խորհրդարան տանող փողոցները

© Sputnik / Алекс Макнотон / Անցնել ֆոտոբանկԼոնդոն
Լոնդոն - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Բաժանորդագրվեք
Շարժման մամուլի քարտուղարը ներողություն է խնդրել բնակիչներին պատճառած անհարմարությունների համար, բայց միաժամանակ հայտարարել է, որ իրենք կշարունակեն ակցիաները
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել «Insulate Britain» շարժման 59 բնապահպան ակտիվիստի, որոնք առավոտյան փակել էին Մեծ Բրիտանիայի խորհրդարան տանող մի քանի փողոցները: Տեղեկությունը հայտնել են իրավապահները։
Ավելի վաղ «Insulate Britain»-ը տեղեկացրել էր, որ իր 62 ակտիվիստներն արգելափակել են Վեսթմինսթերի խորհրդարանական հրապարակ տանող երեք փողոցները, երկու խումբ մարդիկ պաստառներով նստել են խորհրդարանի շենքերի ու Բրիջ-սթրիթի մուտքի մոտ:

«Հաստատում ենք, որ սպաները 59 հոգու են բերման ենթարկել այդ ակցիայի կապակցությամբ։ Ճանապարհները բացվել են, երթևեկությունը վերականգնվել է», - նշված է ոստիկանության Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը ասել է, որ այլևս չի հանդուրժի «շրջակա միջավայրի պահպանության համար այսպես կոչված մարտիկներին, որոնք վատնում են ոստիկանության ռեսուրսները»: Նա հայտարարել է, որ իշխանությունը մտադիր է հարցը լուծել քրեական կարգով։
Գիտնականը զգուշացնում է՝ աղետալի երաշտը մոտ է
«Insulate Britain» շարժման մամուլի քարտուղար Լիամ Նորթոնը ներողություն է խնդրել բնակիչներին պատճառած անհարմարությունների համար, բայց միաժամանակ հայտարարել է, որ իրենք կշարունակեն ակցիաները, քանի դեռ կառավարությունը չի խոստացել, որ մինչև 2030 թվականը կջերմամեկուսացնի Մեծ Բրիտանիայի 29 մլն տները։
Ո՞ր երկրներն են շուտով անհետանալու աշխարհի քարտեզից
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала