00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաեստրոյի հետ շփվելը երջանկություն է. Ռիմա Կազումյանը Emporio Armani-ի ավագ դիզայներն է

© Photo : provided by Rima KazumyanРима Казумян
Рима Казумян - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Բաժանորդագրվել
Բարձր նորաձևության աշխարհը մինչև հիմա հայաստանցի դիզայներների համար անհասանելի է թվում: Բայց դա այդպես չէ։ Ռիմա Կազումյանի կենսագրությունն իր Օլիմպիոսին հասած նկարչի օրինակելի պատմություն է։
Վիկտորիա Պիսարենկո, Sputnik Արմենիայի համար
Դիզայնի ու նորաձևության աշխարհում մեր հայրենակիցների հաջողությունների մասին շատ բան հայտնի չէ։ Սակայն համարձակորեն կարելի է պնդել, որ «մերոնց» դիրքերն օրեցօր ամրապնդվում են, իսկ նրանց տաղանդի մասին իմանում են ոչ միայն նեղ մասնագիտական շրջանակներում։ Մեր այսօրվա հերոսուհին ՝ Ռիմա Ղազումյանը, ավելի քան 10 տարի աշխատում է իտալական Giorgio Armani նորաձևության տանը։
Ռիմայի մասնագիտական հմտություններն իտալական ապրանքանիշը գնահատել է դեռևս հարցազրույցի փուլում։ Տարիներ անց Կազումյանը հասել է Emporio Armani-ում տղամարդկանց հավաքածուի ավագ դիզայների պաշտոնին։
«Շատ բան եմ սովորել այստեղ։ Մաեստրո Արմանիի նման լեգենդի հետ աշխատելը պարզապես անգնահատելի հնարավորություն է։ Յուրաքանչյուր հանդիպում, մաեստրո Արմանիի ղեկավարությամբ անցկացրած յուրաքանչյուր աշխատանքային օր անմոռանալի իրադարձություն է նրանց համար, ովքեր արժանանում են նման պատվի», — ասաց Կազումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում:
© Photo : provided by Rima KazumyanРима Казумян
Рима Казумян - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Рима Казумян
Այժմ մեր հայրենակցուհին նկարում է տղամարդկանց զգեստների մոդելների էսքիզները, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակությամբ։
Ի դեպ, այս չափազանց կարևոր գործընթացը դիզայների համար բավականին հետաքրքիր է անցնում։ Հակառակ տեխնոլոգիական առաջընթացի` Ռիման դեռ սիրում է ձեռքով էսքիզներ անել։ Այլ կերպ ասած` նրա աշխատանքը լիովին ավտոմատացված չէ։ Ռիման դեռ աշխատում է այսպես կոչված սիմբիոտիկ տեխնիկայով։
«Սիրում եմ ձեռքով էսքիզներ անել, բայց աշխատում եմ նաև դիջիթալ տարբերակով։ Տիրապետում եմ էսքիզների ստեղծման տարբեր տեխնիկաներին։ Հավաքածուի վրա աշխատելիս օգտագործում եմ ինչպես համակարգչային ծրագրեր, այնպես էլ թղթի վրա նկարած էսքիզներ։ Ես հավատում եմ, որ ստեղծագործական գործընթացը ոչ մի կերպ հնարավոր չէ փոխարինել մեքենաներով: Արհեստական բանականության ստեղծված հագուստի դիզայնը կփոխի նորաձևությունը։ Այն կկորցնի իր «կենսունակությունը», իսկությունը, փոփոխականությունը և անհատականությունը»:
Էսքիզի իրականացումը հեշտ գործ չէ։ Թեև աշխատանքի առյուծի բաժինը Կազումյանն իր վրա է վերցնում, այնուամենայնիվ, առանց միասնական թիմի չի հաջողվի ստեղծել Արմանիի նշանակալի հագուստները։ Ռիման հատուկ ջերմությամբ է խոսում թիմի մասին:
Знакомьтесь: Карина Акопян, автор волшебных костюмов Lady Gaga  - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2020
Ուզում եմ հայրենիքիս հետ ծանոթանալ. Լեդի Գագայի հայ դիզայները ներկայացրել է աշխատանքները
«Հիանալի թիմ ունենք, շատ համակարգված ու փորձառու։ Նրանք իմ երկրորդ ընտանիքն են։ Մենք սիրում ենք այն, ինչ անում ենք և ամեն ինչում աջակցում ենք միմյանց։ Իհարկե, շատ ենք աշխատում, բավական խիտ ու լարված ժամանակացույց է։ Բայց երբ զբաղվում ես ստեղծագործությամբ, սիրած գործով, հաճույքով ես աշխատում», - Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացավ Կազումյանը։
Կորպորացիայի հաղթանակն ուղղակիորեն կախված է աշխատակիցների համակարգված աշխատանքից։ «Արմանի կայսրության» դեպքում նման խնդիրներ չկան։ Նորաձևության տների համար, սակայն, կարևոր է նաև ունենալ վառ արտահայտված «ապրանքանիշի ԴՆԹ»։
Ռիման նշում է, որ Emporio Armani ապրանքանիշի հավաքածուները հիմնականում բաղկացած են ժամանակակից, երիտասարդական, ինչպես նաև դասական իրերից։ Հիմնական գույներնն են սև, սպիտակ, մոխրագույն և մուգ կապույտ։ Ապրանքանիշի նման ընտրության հեղինակը հենց մաեստրոն է։ Ռիման ավելացրեց, որ Ջորջիո Արմանին սովոր չէ փոխել իր ոճը՝ ի շահ քմահաճ հանրության:
Խոսելով ժամանակակից միտումների մասին՝ Ռիման նրբանկատորեն կարևորեց գործվածքների, գունապնակի, ժամանակակից և հարմարավետ ձևերի ընտրության կարևորությունը։ «Իրականում մենք ենք թրենդներ ստեղծում։ Խոսքը զուսպ գույների, էլեգանտ ու ժամանակակից ձևավորման, որակյալ գործվածքների մասին է։ Դա այն հագուստն է, որը միշտ հարմար ու հաճելի է հագնել»․
Հայաստանյան նորաձևության թրենդերի մասին խոսելիս Ռիման նշում է, որ այստեղ երկրորդ շնչառություն է բացվում։ Ստեղծվում են նոր ապրանքանիշեր, հայտնվում են տաղանդներ։ Այս գործընթացները դանդաղ են զարգանում, սակայն նույնիսկ տեղական նորաձևության ինդուստրիայի նման փոքր վերափոխումն ազդում է քաղաքացիների ոճի վրա:

«Հայաստանում շատերն են հետաքրքրվում նորաձևությամբ, հետևում են թրենդներին։ Մեր երիտասարդները շատ գեղեցիկ և ոճային տեսք ունեն, և դա ինձ շատ է ուրախացնում։ Մենք շատ տաղանդավոր ժողովուրդ ենք։ Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կզարգացնենք նորաձևության արդյունաբերությունն ու հագուստի դիզայնի ոլորտում ավելի շատ նոր ու հայտնի անուններ կհայտնվեն»:

Ռիման մեզ հաճելի նորություն հայտնեց: Այն մասնավորապես կհետաքրքրի տեղացի դիզայներներին։ Նա պետք է մենթորական օնլայն դասեր վարեր նաև TUMO Studios-ում իր հայրենակիցների համար։
«Այդ հարցն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Բայց հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի, ու ես հաճույքով իմ փորձը կներկայացնեմ Հայաստանի ուսանող-դիզայներներին»,- ասաց դիզայները։
Դասերը, ամենայն հավանականությամբ, առցանց ձևաչափով կլինեն: Բայց Ռիման չի բացառում նաև օֆլայն դասերի անցկացման հնարավորությունը։ Ամեն ինչ կախված է նրա և TUMO Studios-ի գրաֆիկներից։
© Photo : provided by Rima KazumyanРима Казумян
Рима Казумян - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Рима Казумян
Մեր հերոսուհին արդեն ունի դասավանդման փորձ, որը հարմարեցված է նոր հետքովիդային իրողություններին։ Այժմ Կազումյանն իր հիմնական աշխատանքը Emporio Armani-ում համատեղում է The One Academy արվեստի դպրոցում առցանց դասընթացների ուսուցման հետ: Այնտեղ նա ներկայացնում է հավաքածուների ստեղծման գործում իր կուտակած փորձը:
Դիզայները ներկայացնում է աշխատանքի բարդ ընթացքը՝ մուդբորդի ստեղծումից, էսքիզներից, գործվածքների ընտրությունից մինչև վերջնական արտադրանքի շնորհանդես: Վստահաբար կարող ենք ասել, որ Ռիմայի հետ «zum դասերը» կլինեն ոչ պակաս հետաքրքիր է, քան օֆլայն ձևաչափով է։
Լրահոս
0