00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նախևառաջ պետք է փրկել Արցախի ապագան. Բաբայանը` «Ճանաչում հանուն փրկության» թեզի մասին

© Sputnik / Aram NersesyanДавид Бабаян в гостях радио Sputnik
Давид Бабаян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի անկախության ճանաչման հեռանկարին։
Բաբայան. Մեզ համար Արցախի անկախության ճանաչումը կարևորագույն առաջնահերթություններից
Մեզ համար Արցախի անկախության ճանաչումը եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Մեր գերնպատակներից է նաև Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետորեն առաջ տանել ճանաչման գործընթացը: Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով «Ճանաչում հանուն փրկության» թեզ։
«Մեզ համար կարևոր է նաև հակամարտության համապարփակ կարգավորումը։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե որքանով կարող է «3+3» ձևաչափն օգտակար լինել Արցախյան հիմնախնդրի լուծման գործում, ապա դեռ 2020 թվականի նոյեմբերի մեր կանխատեսման համաձայն` նման ձևաչափերի առաջարկներ լինելու էին, բայց դրանք ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ տարածաշրջանում հարաբերությունների հստակեցման ու զարգացման հարթակներ են»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին (4 նոյեմբերի, 2021թ․)․ Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Մեծացնել Արցախի միջազգային մասնակցությունը. Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
Բաբայանի խոսքով` ըստ երևույթին կլինեն նաև այլ հարթակներ, սակայն ոչ ոք չի ասում, որ դրանք կարող են փոխարինել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին` որպես Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ անմիջականորեն զբաղվող հարթակ։
Ըստ նրա` Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը և բացահայտ կերպով սատարում է Ադրբեջանին և եթե «3+3»–ի դեպքում նախապայմաններ առաջ չի քաշում, ընդունում է խաղի կանոնները, ապա դա մի բան է, բայց այլ բան է, երբ շարունակում է նախապես որդեգրած քաղաքականությունը։

«Այս պահի դրությամբ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում, այն միակն է և պաշտոնապես ունի հիմնախնդրով զբաղվելու մանդատ։ Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի պնդումը, թե Թուրքիան նույնպես պետք է ներգրավվի համանախագահների ֆորմատում, մենք դա միանշանակ ժխտում ենք` հաշվի առնելով Թուրքիայի կողմնակալությունը, բացահայտ հայատյաց քաղաքականությունը»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։

Բաբայանի կարծիքով` անհրաժեշտ է հետևել զարգացումներին, դիտարկել մոտեցումներն ու հայտարարությունները, բայց հակամարտության կարգավորմանը պետք է նայել ավելի լայն` հաշվի առնելով երեք հիմնական սկզբունքները. նախևառաջ պետք է փրկել Արցախի ապագան, պահպանել նրա պետականությունը և որ ամենակարևորն է` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը
Հիշեցնենք` ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է առաջ տանի Արցախի հարցով «Ճանաչում հանուն փրկության» թեզը։
Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման հարցով Հայաստանը սերտորեն համագործակցում է Արցախի ԱԳՆ-ի հետ։
Լրահոս
0