Նոր աղբավայրեր կհայտնվեն Երևանի մոտակայքում և ՀՀ մարզերում

© Sputnik / Aram NersesyanԱղբավայր
Աղբավայր - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շինարարությունն իրականացվելու է հետևյալ սկզբունքով՝ երկու մարզին` մեկ աղբանոց։ Երևանն առանձին է դիտարկվելու։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի մերձակայքում և ՀՀ մի շարք մարզերում նոր աղբավայրեր կլինեն։ ԱԺ հանձնաժողովներում բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2020
Շրջակա միջավայրի նոր նախարարի ժառանգությունը, կամ ինչ գաղտնիք է պահված Հայաստանի աղբի տակ
Նրա խոսքով՝ կոշտ թափոնների կառավարման ծրագիրը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասով նախատեսվում է Երևանի մերձակայքում 29 հա տարածքով աղբավայրի կառուցում։
Երկրորդ մասը վերաբերում է Գեղարքունիքում և Կոտայքում կոշտ թափոնների կառավարմանը։ Մասնավորապես, նախատեսվում է Հրազդանում՝ աղբավայրի, Մարտունիում և Ակունքում՝ աղբամշակման կայանների կառուցում։

«Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԵՄ-ի աջակցությամբ Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում իրականացնել 600 միլիոն դրամ (մոտ 1,2 միլիոն դոլար) արժողությամբ ծրագրեր։ Խոսքը չորս աղբավայրի մասին է՝ երկու մարզի համար` մեկ աղբանոց»։

Министр территориального управления и инфраструктур Гнел Саносян на 8-м армяно-российском межрегиональном форуме, организованном Минтерриториального управления и развития инфраструктуры Армении и Министерством экономического развития России (19 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Արմավիրի մարզը, ամենայն հավանականությամբ, կկապեն Երևանի հետ։
Բացի այդ, նախատեսվում է աղբամշակման 16 կայանների կառուցում։
«Նուբարաշեն» աղբավայր - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Աղբից` էլեկտրականություն. տեխնոլոգիան յուրացնում են ՌԴ-ում և պատրաստ են տալ Հայաստանին
Լրահոս
0