00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Սահմանադրությունը պետք է փոփոխվի ոտքից գլուխ». իրավագետը նշել է պատճառները

Այվազյան. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա և դա պետք է անել ժամ առաջ
Բաժանորդագրվել
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությանը, որն առնչվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպմանը։
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն այսօր կա, ընդ որում` դա պետք է անել ժամ առաջ, որովհետև վերջին երեք տարիներին մեր գործող Սահմանադրությունը քաղաքական ճգնաժամեր է առաջացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով` միակ խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կազմակերպվի այնպես, որ համապատասխանի որակի չափանիշներին, քանի որ Սահմանադրությունը լրջագույն փոփոխության անհրաժեշտություն ունի` սկսած նախաբանից և հատկապես սահմանադրական կարգի հիմունքներին առնչվող գլխից։

«Գուցե այսօր ամենաշատ շոշափվող կառավարման ձևի խնդիրն օբյեկտիվ առումով հրատապ է, բայց եթե այդ հարցը պետք է լուծվի ժամանակավորապես, ապա դա կլինի միայն հարցի տեխնիկական կողմը, իսկ իրականում եթե ուզում ենք, որ պետական իշխանության իրականացումը լինի արդյունավետ, ապա Սահմանադրության մեջ պետք է գրագետ կերպով արձանագրվի պետական իշխանության մարմնի հստակ գործառույթը, որի հիման վրա էլ այդ մարմնին պետք է վերապահվի համարժեք լիազորություններ»,– նշեց իրավագետը։

Այվազյանի կարծիքով` 2015 թվականի Սահմանադրության փոփոխումից հետո մենք ունենք, օրինակ, ՀՀ նախագահի ամորֆ ինստիտուտ, որի ո՛չ գործառույթներն են հստակ, ո՛չ էլ լիազորությունները, և, բնականաբար, առաջացած քաղաքական ճգնաժամերի պարագայում պետության գլուխն ըստ էության զուրկ է սահմանադրական լծակներից։
Ըստ նրա` մյուս կողմից ՍԴ–ին, ըստ գործող Սահմանադրության, տրված է ավելի մեծ տեղ, և նա ավելի բարձր է, քան ժողովուրդը։
Իրավագետի համոզմամբ` Սահմանադրությունը պետք է փոփոխվի ոտքից գլուխ, քանի որ գրեթե բոլոր հոդվածներում կարելի է գտնել ու ներկայացնել լուրջ թերություններ։
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Կարեն Անդրեասյանը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների նոր գործընթացի մասին
Ըստ նրա` Սահմանադրության բազում հոդվածների միջև կան համակարգային հակասություններ, որոնք լուրջ մասնագիտական շտկումների կարիք ունեն, և եթե արդարադատության նախարարը կարողանա օբյեկտիվ, ակադեմիական ունակությունների, փաստացի հնարավորությունների հենքով ձևավորել մասնագիտական հանձնաժողով, ապա սահմանադրական փոփոխությունների գործընթացն, ըստ իրավագետի, կտա համարժեք պտուղներ։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է պատգամավորների, իրավաբան-գիտնականների, կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակը գերազանցող ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։
Եթե բոլոր նախկինները փոխել են, ինչու ներկաները չպետք է փոխեն Սահմանադրությունը
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
Լրահոս
0